Արդեն երկրորդ տարին է՝ ԱՄՆ ուղղումների վարչությունը պատվիրակություն է ընդունում Հայաստանից՝ ծանոթացնելու իրենց բանտային համակարգին: Գրում է «Դաբլյու Էյչ Բի Ուայ» լրատվականը:
Վարչության մամուլի խոսնակ Ջեքի Գաթրին ասել է, որ պատվիրակությունը կայցելի Օշկոշ և Դոջ շրջաններ (նահանգ Վիսկոնսին): Նա ասել է, որ նրանք հատկապես հետաքրքրված են, թե ինչպես է աշխատում պետական Պրոբացիայի համակարգը:
Ըստ խոսնակի, ԱՄՆ պետդեպարտամենտը որոշել է կրկին հյուրընկալել պատվիրակությանը և խոսակցություններ կան հետագայում Վիսկոնսիից խումբ ուղարկել Հայաստան:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ