Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Տեր-Եսայանին դուր է եկել Տարոն Մարգարյանի քարոզչական հնարքը

Մայիս 01,2013 17:02

Որպես Երեւանի բնակիչ եւ ընտրող, հայտնի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանին դուր է եկել քարոզչական այն հնարքը, որը կիրառել է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը: Հիշեցնենք, որ մայրաքաղաքի բոլոր ընտրողներին Տարոն Մարգարյանը նամակներ էր հղել՝ մայիսի 5-ի ընտրություններում հայցելով նրանց ձայնը:

Քվե հայցելու այդ ձեւը նա համարում է անմիջական, ի տարբերություն զանազան հանրահավաքներում, երթերում, նստացույցերում քվե հայցելու ձեւի: «Ավելի լավ է անմիջական քաղաքացուն, ընտրողին դիմես: Անմիջական, նկատի չունեմ դեմ առ դեմ, քանի որ դեմ առ դեմ կարող ես նաեւ տականքին հանդիպել: Բոլորն են ձայն ուզում, նորմալ է: Բայց ավելի լավ է անմիջական, շարքային ձեւով դիմես քաղաքացուն, ժողովրդին, ընտրողին, քան թե օլիգարխին, տականքին, թաղի տղուն ու կեղծարարին դիմես՝ ասելով՝ ծոցիցդ հանի 1000 հատ քվեաթերթիկ լցրու, ծեծի, ջարդի, որ էս ընտրությունում ես դառնամ նախագահ, քաղաքապետ, գյուղապետ»,- ասում է պարոն Տեր-Եսայանը՝ կարծելով, որ մեր ընտրողները լուրջ մտածելու տեղիք ունեն:

Նա, իհարկե, ամեն ինչ «հալած յուղի» տեղ չի ընկալում ու ոչ պակաս կարեւոր է համարում խաբվածությունը. «Մարդ արարածը միշտ խաբվել է, բայց հավատը, հավատքը վերջինն են մեռնում»:

Ի դեպ, Տիգրան Տեր-Եսայանը դրական է վերաբերվում նաեւ Ծիծեռնակաբերդում աղոթելուն: Ըստ նրա, հավատքը լավ բան է ու պետք է հավատքով ապրել: «Ավելի լավ էր 2008-ի մարտի 1-ին էլ գնային էնտեղ աղոթք անեին, քան 10 զոհ ունենայինք: Թող շատերն իրենց անձի հետ կապված պատմություն չգրեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Միասնական says:

    Տիգրան քանի որ դա հնարք է ուրեմն դուք դրան չպիտի ենթարկվեք: Մեկ այլ հնարք էլ ընտրակաշառքն է որ նա կիրառում է՝ վերցրեք բայց դեմ քվեարկեք, համաձա՞յն եք:

  2. Գոհար says:

    Քաղաքացիներին նամակով դիմելու այս ձևը օգտագործվել է Նիկոլ Փաշինյանի կողմից` դեռևս 2012-ի խորհրդարանական ընտրությունների քարոզչական շրջանում:

  3. Armine G says:

    Նամակի միջոցով ձայն խնդրելը չի բացառում զոռով ու վախեցնելով ձայն պոկելը: Մի մոռացեք դպրոցները մոբիլիզացնելը իր քարոզարշավի համար: Նա պարզապես դիմում է բոլոր հնարավոր ու անհնար և անպարկեշտ միջոցներին, միայն թե մի քանի տարի էլ հնարավորություն ունենա թալանելու ժողովրդին:

    Ի միջի այլոց այդ իշխանության դրածոին չէր խանգարի մի աղոթքի շոու էլ ինքը կազմակերպեր: Չզարմանաք եթե նա էլ ցուցադրաբար աղոթի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031