Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Քոչար. «ՀՀԿ-ի վարժեցրած կենդանիները մոռանում են, որ իրենք գործ ունեն իրենց հայրենակիցների հետ»

Մայիս 01,2013 16:56

«Կեղծված սնունդ, կեղծված ընտրություններ»,- այսօր Ազատության հրապարակում ասաց «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Արմեն Պողոսյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ ասաց, որ ահագին դաժանություն են անում, որ այս ժամին խնդրել են գալ Ազատության հրապարակ, բայց մուս կողմից էլ կապ չունի, որ ժամին կհրավիրեն, ունեն համախոհներ եւ նվիրյալներ:

Նա բացատրեց, թե ինչու է քաղաքական բացառիկ նշանակության այս ընտրությունները. «Այս տարիներին ձեւավորվել է մի համակարգ, որը ծնել է իշխանության բացարձակ մենաշնորհ: Ամբողջ պետությունը մի նպատակի է ծառայում, կարողանա անհոգ կյանք բարեւել նրանց, ովքեր գտնվում են իշխանական մենաշնորհի տիրույթում՝ ընդդեմ մեր քաղաքացիների բացարձակ մեծամասնության շահերի»:

Նա վստահեցրեց, որ այլեւս տեղ չկա նահանջելու եւ գնում են իշխանափոխության: Նա կոչ արեց մարդկանց քվեարկել խղճի մտոք:

Անի Քոչարն էլ իր խոսքում վստահեցրեց, որ իրենց շարունակական պայքարում պետք է հասնեն նրան, որ Մայիսի 1-ը իրական տոն լինի, մարդիկ աշխատանք ունենան: Նա կիսվեց իր տպավորություններով քարոզարշավից. «Այն, ինչ տեսա որոշ համայնքներում, ինձ մեծ ցավ պատճառեց՝ կար թշնամանք, ագրեսիա: ՀՀԿ-ի վարժեցրած կենդանիները մոռանում են, որ իրենք գործ ունեն իրենց հայրենակիցների հետ, որ իրենց առջեւ գուցե կանգնած են իրենց բարեկամները: Մեր քաղաքում ինչպես շրջես, բարեկամի ես հանդիպում: Այդ երբվանի՞ց է ավագանու ընտրությունները թշնամանքի եւ պատերազմի պատճառ դառնում: Ընտրություններին պետք է լինի գաղափարական պայքար: Լրագրող ծեծելով, քաղաքացի ծեծելով…եթե ընտրությունների քարոզարշավներին են այդպես պահում իրենց, ի՞նչ են անելու դրանից հետո»:

Անի Քոչարը նաեւ հայտարարեց. «Ես քաղաքական գործիչ չեմ, կեղծ զնաչոկներ չունեմ, ես այն մարդկանց կողքին եմ, ում կողքին ուզում եմ լինել: Ես քաղաքացի եմ: Մեր երկրում քաղաքացի լինելը խառնում են քաղաքական գործչի հետ: Բավական է սեւ ու սպիտակի բաժանել, անտարբերության մատնել մյուս գույները: Մեզանից յուրաքանչյուրը քաղաքացի է, իրավունք ունի պայքարելու եւ պետք է պայքարի: Մենք վաղը երկիր ենք թողնելու մեր երեխաներին: Ես կամաչեմ, որ իմ երեխային թողնեմ վատ երկիր, վատ իրականություն: Մենք կունենանք ավելի լավ Երեւան, բայց ոչ թե թալանչի քաղաքապետերով, ովքեր արհեստական թիթեռներով գործ են անում, բայց հայտարարագրերը նայեք, թե այդ ընթացքում ինչ միլիոններ են դիզում: Նա մաղթեց, որ մարդիկ հերթական հիասթափությունը չունենան, եւ հորդորեց, որ յուրաքանչյուրը ընտրախախտում նկատելով՝ չվախենան այդ մասին բարձրաձայնել:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031