Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Armenian Mirror-Spectator. «Հայր և դուստր Ալեքսանյանները ցեղասպանության թեմայով ֆիլմ են նկարահանում»

Մայիս 01,2013 16:42

Ֆոտոլրագրող և կինոարտադրող Նուբար Ալեքսանյանն իր դստեր՝ Էբի Ալեքսանյանի հետ հայ ընտանիքների այսօրվա դժվարությունների մասին ֆիլմ է նկարահանում: Հայտնում է «Արմենիան միրոր- սփեքթաթորը»:

Ֆիլմի անունն է «Ճամփորդություն Հայաստան. ցեղասպանության երեք սերունդներ»: Այն մի երիտասարդ կնոջ մասին է, որը բացահայտում է իր հոր ընտանիքի մութ անցյալն ու նրանց վրա Հայոց ցեղասպանության ժխտման թողած ազդեցությունը:

Ալեքսանյաններն ասում են, որ այս ֆիլմը տարբերվում է նմանատիպ ֆիլմերից. «Ես երբևէ չեմ տեսել ժխտման ազդեցության և երեք սերունդների կրած լռության մասին ֆիլմ, – ասում է Նուբար Ալեքսանյանը, – սա լռության թողած սպիների մասին լիամետրաժ վավերագրական ֆիլմ է և թե ինչպես անմարդկային արարքները հավերժ փոխեցին հայ լինելու նշանակությունը»:

62-ամյա Նուբար Ալեքսանյանն արդեն 35 տարի է, ինչ զբաղվում է ֆոտոլրագրությամբ: Նա շրջել է ավելի քան 40 երկրներով` աշխատակցելով «Life», «Newsweek». «Time», «National Geographic», «Fortune» և «Geo» հանդեսների համար:

24-ամյա Էբի Ալեքսանյանը վերջերս է ավարտել Նյու Յորքի Վասար քոլեջը:

Ֆիլմը կցուցադրվի 2014թ. դեկտեմբերին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031