«Տարիներ առաջ Յուրային պատմում էի, թե ժողովրդից ինչ բողոքներ էի լսել խանութում, փողոցում: Յուրան լսեց ինձ ու ասաց՝ գիտես, կանաչի կտրատելն ու բողոքելը հեշտ է: Եթե ասելիք ունես, մտի քաղաքականության մեջ ու քոնն առաջարկի: Ես հակադարձեցի, որ ընտանիքում մեկը հերիք է քաղաքականության մեջ, ես քաղաքացի եմ պատրաստում իմ ընտանիքում»,- այսօր հանրահավաքում՝ Ազատության հրապարակում Անահիտ Բախշյանը պատմեց այս դրվագը՝ իրենց ներընտանեկան պատմությունից:
Նա հիշեցրեց, որ դրանից հետո եղել է սահմռկեցուցիչ դեպքը՝ Հոկտեմբերի 27-ը: Անահիտ Բախշյանի խոսքերով՝ տարիներ անց հիշել է Յուրի Բախշյանի խորհուրդը, բայց չի անդամակցել ամուսնու կուսակցությանը, որովհետեւ ակնհայտ է դարձել իր համար, որ այդ կուսակցությունն է կոծկել Հոկտեմբերի 27-ից առաջացած մի շարք հարցերի պատասխանները:
Նա պատմեց, թե ինչպես է անդամակցել «Ժառանգությանը» եւ ճանաչել բացառիկ կրթված, հայրենասեր մարդուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա հայտարարեց, որ հավատարիմ է լինելու Յուրի Բախշյանին տված իր խոստմանը, ծառայելու է հայրենիքին: Այս խոսքերն ասելուն պես տիկին Բախշյանը հուզվեց:
Նա կոչ արեց մադկանց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժին՝ «Բարեւ Երեւանին»՝ խոստանալով փոխել Երեւանի քաղաքապետարանի փակ գործելաոճը՝ այն ամբողջությամբ ծառայեցնելու Երեւանին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Քաղաքականությունը ձեր խելքի բանը չէ: Գնացեք մի նեմեց, ճապոնացի կամ կորեացի գտեք, տվեք բյուջեի երեք տոկոսը, որ ձեր սուտ պետությանը մարդկային կերպարանք տա: Թե չէ դուք ձեր էշի խելքով բոլորի զհայլեն տարել եք: Ձերոնք մեկ ա, ողջ բյուջեն գողանալու են: