Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության 98-ամյակին նվիված թատերական ներկայացում Աթենքում

Մայիս 01,2013 17:22

«Նոր ծիածան» հայ-հունական երիտասարդական թատերախումբը, ապրիլի 26-ին, 27-ին և 28-ին, Աթենքում, հունարենով բեմականացրեց, երկար ամիսներ սպասվող, Հրանդ Մարգարյանի՝ «Հայելիներ» ստեղծագործությունը:

Արդիական ոճով ու սքանչելի երաժշտությամբ համատեղված այս բեմականացումը, հույն և հունախոս հայ հասարակությանը ներկայացրեց Հայկական 1915–ը, հանդիսատեսներին գամելով սրահի նստարաններին:

«Հայելիներ»-ը, Ալեկսիս Սարիկյանի բեմադրությամբ, «Նոր ծիածան» թատերախմբի 5-րդ ներկայացումն է՝ վերջին երկու տարիների և 3-րդը` անցած մեկ տարվա ընթացքում, որը կայացավ «Հայաստան» հասարակական- մշակութային կենտրոնի հետ համագործակցաբար:

Նշենք, որ «Նոր ծիածան»-ին հաջողվել է ի մի բերել համայնքի տարբեր ակումբների և կուսակցությունների երիտասարդ անդամներին: Խումբը բացառապես աշխատում է զուտ սեփական միջոցներով և ինքնուրույն: Խմբին օժանդակում են նաև հույն արվեստի առաջադեմ երիտասարդ գործիչներ:

«Նոր ծիածան»ից բացի Աթենքում աշխատում է նաև հայ-հունական «Ծիածան» թատերախումբը, դերասան Հայկ Գասարճյանի գլխավորությամբ, որի վերջին ներկայացումը աշխարահռչակ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի՝ «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությունն էր:

«Հայաստան» լրատու ցանց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031