Հանրապետական պատգամավորները քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում միլիոններ կուտակելու մեջ հանցավոր ոչինչ չեն տեսնում։
«Տարոն Մարգարյանը, որքան ես հիշում եմ, 20 տարեկանից ունեցել է իր փոքրիկ բիզնեսը»,- ասում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը։
Նա չի հիշում, թե ինչ բիզնես էր ձեռնարկել 20 տարեկանում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին։ Ըստ պատգամավորի, չի կարելի մարդուն իր միլիոնները հայտարարագրելու համար հանձնել դատախազության ձեռքը, ինչը փորձում է անել Հայ Ազգային Կոնգրեսը
«Սա հերթական նախընտրական շոուն է»,- համարում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը զարմանում է՝ ի՞նչ վատ բան կա այն բանում, որ մարդը միլիոնատեր է։ Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը մոտավոր հաշվարկներով հայտարարագրել է մոտ 10 միլիոն դոլարի ունեցվածք. «Վատ չէր լինի, որ ես էլ ինչ-որ բան ունենայի»։
Պատգամավոր տիկինը նույնպես լսել է, որ մարդը մինչեւ պաշտոնյա լինելն է կուտակել իր միլիոնները՝ ինչ ունի, այն էլ հայտարարագրել է. «Եթե թաքցներ, այ այդ ժամանակ դուք պիտի ինչ-որ ձեւով հանդես գայիք»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ