Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Մայիսի 5-ից հետո Անդրանիկի որդի Տարոնը չի լինելու Երեւանի քաղաքապետ»

Մայիս 01,2013 16:07

«Սա մի կտոր կյանք է, որ եկել եք այստեղ հարազատ դեմքեր՝ ձյուն է, թե անձրեւ, տապ»,- այսօր Ազատության հրապարակում «Բարեւ Երեւանի» գոտեպնդման համար հրավիրված հանրահավաքին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ մինչեւ մայիսի 5-ի անակնկալ հաղթանակը կլինեն հավաքներ մի քանր համայնքներում. «5 հոգի է, թե 50 հազարը, թե 5 մլն-ը, որ ուզում է նոր Հայաստան, նոր Իջեւան, Կապան, Գյումրի, Եղեգնաձոր, որոնք հաղթանակ են տվել փետրվարի 18-ին, պայքարը մեկն է եւ պայքարն ընթացքի մեջ է: Հարգանք բոլոր մեր մրցակիցներին: Եթե հայ ժողովուրդն ուզում է կուսակցակռիվ, թող գնա ում ուզում է թող տա իր քվեն: Ես սիրով ձայնս կտամ Արմեն Ռուստամյանին, Վահագն Խաչատրյանին, Վարդան Օսկանյանին: Բայց այսօր մայիսի 5-ի նախաշեմին մենք ունենք աննախադեպ հնարավորություն ոչ թե խավարն անիծելու, տանը նստելու, այլ մի անգամ Երեւանը ըստ Սահմանադրության 2-րդ հոդվածի ժողովրդին վերադարձնելու համար»:

Նա կոչ արեց համեմատել իրենց ցուցակը ուրիշների հետ, իրենց քաղաքական գործիչներին, իրավաբաններին, ձեռներեցներին ուրիշ կուսակցությունների անդամների հետ:

Նրա խոսքերով․ «Այն, որ Արթուր Իսպիրյանն այսօր ոչ թե 5 մլն-ի, այլ մեր առջեւ է երգում, այն, որ Ստյոպա Սաֆարյանը եւ մնացած այսօրվա բանախոսները ձեր առջեւ են ելույթ ունենալու, դա նշանակում է, որ մեզանից չի կորչել ոչ քանակի, ոչ որակի պարտականությունը եւ սերը՝ հայրենիքի նկատմամբ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց՝ նրանք, ովքեր փետրվարի 18-ին հեգնեցին, հետո սկսեցին գնահատական տալ, թող լսեն. «Ազատ, արդար ընտրության դեպքում «Բարեւ Երեւանը» առաջատար է: Իրական Հայաստանի դեպքում ոչ մեկը 40 տոկոս չի վերցնում: Ուրեմն պատրաստվեք միասին դուք բոլորդ, ես էլ ձեզ հետ՝ ՀՅԴ, ՕԵԿ, ԲՀԿ, ՀՀԿ, եթե ուզում եք կեղծիքից դուրս գալ, «Առաքելություն» կուսակցություն, մայիսի 5-ից հետո արդեն ունենք նոր վիճակ, եւ այդ նոր վիճակը առանց «Բարեւ Երեւան» դաշինքի եւ համար 3-ի չի լուծվելու: Մարդիկ, որոնք կանգնեցին այստեղ, որ ոչ միայն մոդա էր՝ հարյուր հազարների առջեւ նկարահանվելու համար, այլ մարդիկ, ովքեր մտան պայքարի մեջ, կարող էին ուրիշ տեղ լինել»:

Նա հիշեցրեց, որ փետրվարի 18-ին պարտված Սերժ Սարգսյանին առաջարկ է արել. «Առաջին հերթին բոլորս գիտենք, որ հայ լինելը բոլորին տրված չէ: Դա պայքար է: Պայքար է կեղծ խոսքերի, բամբասանքների: Վերջին հաշվով, մենք մեր դեմ պիտի պայքարենք: Մենք հրաշք ժողովուրդ ենք, բայց նաեւ մեղքը, սխալը մեր մեջ է: Դա համար մայիսի 5-ին ես ինքս գնալու եմ ընտրատեղամաս, առանց վարանելու հերթական անակնկալը պիտի մատուցեմ հայ ժողովրդին եւ աշխարհին: Եթե հայ մարդը փետրվարի 18-ին ասաց, որ ես տեր եմ իմ երկրին, մի փոքր հիասթափվեց, ցավ ապրեց, ոչ այդպես չի»: Նա կոչ արեց պայքարել եւ պայքարից չհրաժարվել՝ վստահեցնելով, որ 5 տարի այս իշխանությունը Բաղրամյան 26-ում չի նստելու:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթի վերջում հայտարարեց եւ խոստացավ. «Մայիսի 5-ից հետո Անդրանիկի որդի Տարոնը չի լինելու Երեւանի քաղաքապետ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031