Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթուր Իսպիրյան. «Կուսակցությունները ասես լակմուսի թուղթ լինեն, ժողովրդի մեջ գույնը փոխում են»

Մայիս 01,2013 15:48

Այսօր Ազատության հրապարակում «Բարեւ Երեւանի» հանրահավաքում Ստյոպա Սաֆարյանը շնորհավորեց աշխատավորներին, բայց նշեց, որ այդ տոնը չի կարող լիարժեք լինել մարդկանց համար, քանի որ Հայաստանում եւ Երեւանում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը որեւէ տոն լիարժեք նշելու հնարավորությւոն չի տվել: Մանավանդ, որ մարդիկ աշխատանք էլ չունեն: Սա արդյունք է մի կառավարման համակարգի, որը մեր երկրում հիմնադրվել է: Ըստ պարոն Սաֆարյանի, «Բարեւ Երեւան» դաշինքը գալիս է՝ փոխելու համակարգը. այն միակ վերկուսակցական, ժողովրդական դաշինք է, համաժողովրդական է. «Ցուցակը, որը իսկապես արժանավորների ցուցակ է, մի կուռ թիմ է, որտեղ հավաքված են տարբեր մասնագիտության, տարբեր սոցիալական շերտերի մարդիկ»:

«Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Արթուր Իսպիրյանի խոսքերով՝ 20 տարի առաջ Մայիսի 1-ը հիշարժան օր էր, բոլորն ուրախանում էին, իսկ այսօր այնպիսի օր է, որ բոլորը գնացել են քաղաքից դուրս: Նա կոչ արեց ամսի 5-ին բարեւել Երեւանին. «Բարեւեք Երեւանին, որովհետեւ մենք ձեզանից մեկն ենք»:

Նա երեւանցիների համար երգեց՝ ցանկանալով, որ վերջիններս էլ մայիսի 5-ին ընտրեն «Բարեւ Երեւանին». «Կուսակցությունները կարծես լակմուսի թուղթ լինեն: Մտնելով ժողովրդի մեջ, կարծես իրենց գույնը փոխում են: Մենք ժողովրդի մեջ ենք, եւ մեր գույնը չենք փոխել՝ ոչ կապտել ենք, ոչ դեղնել ենք, որովհետեւ մենք ձեզանից մեկն ենք»,- ասաց Արթուր Իսպիրյանը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031