Այսօր Արամ Խաչատրյանի մահվան տարելիցն է: Մեծանուն կոմպոզիտորի շիրմին՝ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն այցելեցին արվեստագետներ, մտավորականներ, կոմպոզիտորի երաժշտության երկրպագուներ: Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ մշակույթի նախարարությունն ու Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան :
Բացման խոսքով հանդես եկավ երաժշտագետ Մհեր Նավոյանը: Այնուհետ իր սրտի խոսքն ասաց եւ հայ երաժշտարվեստի մեջ Արամ Խաչատրյանի ավանդը գնահատեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:
Նրա ձեւակերպմամբ, Արամ Խաչատրյանը համաշխարհային մեծություն է: Aravot.am-ի հարցին՝ թե ինչպես կբնորոշի Խաչատրյանի ստեղծագործությունները, բանասեր, ԵՊՀ դասախոս Սաթենիկ Աբրահամյանն էլ նշեց. «Խաչատրյանի ստեղծագործությունները հայ ոգու արտահայտությունն են»:
Օվսաննա ԾԱՏՈՒՐՅԱՆ
Այսօր՝ մայիսի 1-ին, Արամ Խաչատրյանի մահվան տարելիցն է, իսկ ծնվել է՝ հունիսի 6-ին: Բացման խոսքով հանդես եկավ երաժշտագետ Մհեր Նավոյանը: Հարգանքով՝ Ա. Բաբայան