Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վիլեն Հակոբյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ և վաստակաշատ գիտնականին մաղթել առողջություն ու հետագա արգասաբեր գործունեություն:
«Անուրանալի է Ձեր ներդրած ավանդը հայրենի բժշկագիտության և մանկավարժության ասպարեզներում, որն իր արժանի գնահատականն է ստացել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:
Նախագահ Ս․ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ:
Կարդացեք նաև
«Ձեր արվեստը, որը լի է ջերմությամբ, անկեղծությամբ և մարդկայնությամբ, ստեղծում է բարության յուրահատուկ կոլորիտ և նպաստավոր մթնոլորտ, որին առնչվելով, իրոք, զգում ես արվեստի հրաշագործ ուժը:
Երաժշտարվեստի բազմաթիվ ներկայացուցիչներ և երկրպագուներ ամբողջ աշխարհում Ձեզ գիտեն և սիրում են որպես մշակույթի ականավոր գործչի, միջազգային կարևորագույն նախաձեռնությունների ներշնչողի: Ձեր փայլուն ելույթները մշտապես պահանջված են ոչ միայն խստապահանջ քննադատների, այլև հանդիսատեսի ամենալայն շրջանակների կողմից:
Առանձնահատուկ ցանկանում եմ նշել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև հումանիտար և մշակութային դինամիկ փոխգործակցության զարգացման գործում:
Մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ արվեստի բարդ և ազնիվ ասպարեզում: Թող Ձեզ միշտ ուղեկցի հաջողությունը բոլոր ձեռնարկումներում, ստեղծագործական մտքի թռիչքը, արվեստի անծայրածիր հորիզոնները նվաճելու ուրախությունը»,-ասված է Նախագահի շնորհավորական ուղերձում:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ