Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Էլիբեկյան. Ինձ վրա ոչ մի քարոզչություն չի ազդում

Մայիս 01,2013 15:18

Անվանի գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքը՝ նախագահականի հետ համեմատած:

«Ես երազում եմ ապրել այնքան, որ այդ հարցին չպատասխանեմ, այսինքն՝ ընտրությունները լինեն բնական ու մարդիկ հանգիստ վերաբերվեն այդ ամենին: Երազում եմ, որ դա չլինի աղմուկով, աննկատ անցնի: Այսօր ամբողջ աշխարհում լինում են քաղաքական ակցիաներ, ընտրություններ, ու ժողովուրդը հանգիստ կողքից դիտում է, մինչդեռ մեզ մոտ ավելի լարված է անցնում: Իհարկե, հասկանում եմ, որ հազար հարց կա: Դրա համար կուզենայի, որ հիմնական կուսակցությունները՝ ներառյալ ընդդիմադիր առողջ մտածող ուժերը, ներգրավվեին այդ ընթացքի մեջ եւ փորձել օգուտ բերել»,-ասաց վարպետը:

Որեւէ ուժի քարոզչաթերթիկ ձեռքն ընկե՞լ է, ծանոթացե՞լ է նրանց ծրագրերի մշակութային հատվածին: «Ես այն մարդկանցից եմ, որոնց վրա ոչ մի քարոզչություն չի ազդում»,-պատասխանեց Ռոբերտ Էլիբեկյանը:

Ինչ վերաբերում է մշակութային ոլորտին, արվեստագետը այս կարծիքին է. «Ավանդաբար մշակույթը վերջին գնացքն է, ձեռքները չի հասնում մշակույթին… Մշակույթը սարսափելի մեծ ոլորտ է, հիմա որ խոսում ենք՝ դա էլ է մշակույթ, քաղաքականությունից մինչեւ կենցաղ մշակույթ է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031