Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիաննայի ամենամեծ երազանքը ավելի շատ խնդիրներ լուսաբանելն է

Մայիս 01,2013 14:59

Մարիանա Արշակյանը 16 տարեկան է: Սովորում է Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում: Մասնագիտության հարցում նա արդեն կողմնորոշվել է: Ցանկանում է լրագրող դառնալ: Ընտրել է լրագրությունը, որովհետև, ինչպես ինքն է ասում` ուզում է բացահայտել այն ամենը, ինչի մասին մարդիկ չգիտեն և այդ ամենը հանրությանը ցույց տալ:

Նա թղթակցում է հայաստանյան որոշ լրատվական կայքերին: Սեփական բլոգ ունեցել է, սակայն մի օր տեղադրված նյութերը ջնջվել են, իսկ աղջիկն էլ փակել է այն. «Բլոգս բացեցի 2011 թվականի մայիսին: Էկո բլոգ էր: Այնտեղ գրում էի ոչ միայն բնապահպանական, այլ նաեւ տարբեր տեսակի նյութեր: Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները նույնպես դնում էի բլոգում: Նյութեր վերցնում էի նաև ուրիշ կայքերից, բայց` հղումով:»
Աղջիկը կարծում է, որ բլոգեր լինելու համար պարտադիր չէ լրագրող լինել, քանի որ նշված առաջինը այն մարդն է, ով  գրում է իր կարծիքը, ինչ -որ իրադարձության մասին, իրեն հուզող մտքերը:
Մարիանան շատ է մասնակցել լրագրողական և բնապահպանական սեմինարների: Ասում է` լրագրողական գիտելիքներ ստացել է հենց այդ սեմինարներից:
Սկսնակ լրագրողը ցանկանում է բնապահպանական ոլորտում եղած խնդիրները լուսաբանել. «Մասնակցելով Էկոլուր ՀԿ-ի կողմից կազմակեպված քննարկմանը առաջին անգամ Գնդեվազ գյուղում սկսեցի ավելի շատ բնապահպանությամբ հետարքրքրվել: Ինձ համար Էկոլուրի բլոգում էջ բացեցին, որտեղ ես պետք է գրեի մեր մարզի բնապահպանական խնդիրների մասին: Սկսեցի ավելի շատ ուսումնասիրել և տարբեր մարդկանց հետ խոսեցի: Ինձ համար գնալով այս թեման ավելի հետաքրքիր էր դառնում: Թեղուտի անտառի մասին լսել էի, բայց չէի պատկերացնում, թե ինչ կլինի անտառը վերջնական հատելուց հետո: Միացա «Փրկենք Թեղուտը» խմբին: Հենց այդ ժամանակահատվածում իմացա, որ մեր գյուղից 9 կմ հեռավորության վրա պատրաստվում են շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը և ես սկսեցի ավելի լրջորեն ուսումնասիրել և գրել»:
Որպես ապագա լրագրող, Մարիանան երազում է, որ ինչպես բոլոր լրագրողները, ինքը եւս մի օր ունենա տեսախցիկ, ու ավելի շատ խնդիրներ լուսաբանի:
«Ամենալուրջ հաջողությունս եղավ 2012 թվականի հոկտեմբերին, երբ մասնակցեցի Փինք Արմենիա Հանրային Տեղեկատվության եւ գիտելիքի կարիք հասարակական կազմակերպության կողմից կազմակեպված երկօրյա դասընթացին ` Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում: Ստացա վկայական»,- ասում է Մարիանան:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անչափ շնորհակալ եմ հարցազրույցի համար Արամ Արարատյան ջան :

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031