Այսօր Երեւանի կենտրոնում, Մարտիրոս Սարյանի արձանի մոտից մեկնարկեց մայիսի մեկին նվիրված կոմունիստների հանդիսավոր երթը՝ մայրաքաղաքի գլխավոր պողոտայով: Երթի մասնակիցներն աննախադեպ շատ էին, Մաշտոցի պողոտան գրեթե «զավթել» էին իրենց դրոշներով, երգ-երաժշտությամբ ու կոմունիստական կոչերով:
Երթի մասնակիցներն անցան Մաշտոցի, Ամիրյան եւ Վազգեն Սարգսյան պողոտաներով, կանգ առան Մյասնիկյանի արձանի մոտ: Երթին մասնակցում էին ոչ միայն տարեց կոմունիստներ, այլեւ՝ մեծ թվով երիտասարդներ, դպրոցահասակ երեխաներ:
Aravot.am-ի հետ զրույցում ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն ասաց. «Այս օրը ինձ համար իմ ամբողջ կյանքն է: Այսօր բանվորի օրն է, իսկ մենք պարտավոր ենք նշել այդ օրը: Այն երկիրը, որը չի նշում բանվորի օրը, այդ երկիրը սովամահ է լինում»:
Թովմասյանը նաեւ շնորհավորում էր բոլորին՝ աշխատավորների օրվա կապակցությամբ, ցանկանալով, որ բոլոր աշխատավոր մարդիկ մեր երկրում լավ ապրեն:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ