Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն՝ «Ժառանգությանը». «Իրենց պռավալը ուզում են բարդել ուրիշների վրա»

Մայիս 01,2013 14:53

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ չորրորդ համարը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանը Վայոց Ձորի մարզպետ եղած տարիներին «կաշառքով հարցեր է լուծել»: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում անդրադառնալով այդ հրապարակումներին, պարոն Բագրատյանն ասաց, որ իրեն ճանաչող մարդիկ կհավաստեն, որ իր պետական կառավարման տարիներին ինքը նման բաներով չի զբաղվել: «Դա բացարձակ ապատեղեկատվություն է, տիպիկ սե PR: Սա հարիր է հայ հանրությանը: Զսպվածությունն ու կոռեկտությունը կարող է շատ ավելի լավ արձագանք ունենալ մեր հանրության մոտ, քան հրապարակումներ անելով երեւույթների մասին`չունենալով հստակ տեղեկատվություն»:

Ինչ մնում է ՏԻՄ ընտրությունների ժամանակ եղած ծեծկռտուքի միջադեպին, Բագրատյանն ասաց. «Այն ժամանակ հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ`եղել է լարվածություն, եղել են որոշակի երեւույթներ՝ ընտրական օրենսգրքում չտեղավորվող, բայց միջադեպը հարթվել է, որովհետեւ չեն եղել փաստեր եւ ապացույց, քրեական գործ հարուցելու: Դա շահարկել, որ ասենք մի տասը-տասնհինգ տարի առաջ նման դեպք է, չեմ կարծում, որ ճիշտ է: Նպատակը ո՞րն է: Եթե ցանկանում ենք իրար սեւացնել, փնովել`խնդրեմ, բայց խոսում ենք որ հին ազգ ենք, մշակույթ ունեցող…ու դրա հաջորդ պահին վիրավորում ենք միմյանց`առանց որեւէ փաստ ունենալու»:

Բագրատյանն այդ հրապարակումների ետեւում կանգնածներին քաղաքական դեմքեր չի համարում, այլ «ավանտյուրաների սիրահար», բայց այդ ճանապարհն, ըստ նրա, որեւէ տեղ չի տանում: Բագրատյանը չի պատրաստվում դատական պատասխանատվության կանչել այդ հրապարակումների հեղինակներին կամ լրատվամիջոցներին:

«Ժառանգության» այն ներկայացուցիչներին, ովքեր հայտարարում են, որ ԲՀԿ-ն կաշառք է բաժանում եւ ՀՀԿ-ի համար է աշխատում, ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը համարում է «անլուրջ մարդիկ» ու առաջարկում է դիմել համապատասխան մարմիններին. «Եթե փաստեր չունեն, անիմաստ խոսել, մարդկանց վարկաբեկել, ուղղակի չի կարելի: Թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր կուսակցությունը չկարողացան քաղաքի նախընտրական կամպանիայում իրենց հույսերն արդարացնել, արդեն փորձում են ԲՀԿ-ի՞ վրա ցեխ շպրտել: Սա անհարիր մոտեցում է: Բայց եթե օդի մեջ ասում են, որ ԲՀԿ-ն փող է բաժանում, դա մոտեցում չի: Իրենց պռավալը ուզում են բարդել ուրիշների վրա, մի կուսակցության վրա, որը ԲՀԿ-ն է, բարձր վարկանիշ ունի եւ միակ այլընտրանքային ուժն է, որը հնարավորություն ունի հաղթելու եւ Երեւանում իշխանություն ձեւավորելու»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031