Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ՀԱԿ անդամներն անտեսում ՀԱԿ քարոզարշավային կանոնները

Մայիս 01,2013 14:30

Երեւանի ավագանու ընտրությունների ողջ քարոզարշավի ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարում էր. «Մենք ոչ մեկին չենք քննադատելու, բացի իշխանությունից»:

Ահա երեկ հանրահավաքում նաեւ ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ազդարարեց. «Հայ Ազգային Կոնգրեսը միակողմանիորեն, առանց նախապայմանների, իր համար սահմանել է քարոզարշավային հետեւյալ կանոնները.

– Քննադատության միակ թիրախ դարձնել իշխանական կոալիցիան ներկայացնող Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցություններին.

– Հակաքարոզչությամբ չզբաղվել ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ, նույնիսկ այն պարագայում, երբ նրանցից որեւէ մեկը չի հարգի այս կանոնները.

– Չանել որեւէ քայլ, որը կխանգարի ընտրություններից հետո ավագանու կազմում ընդդիմադիր դաշինքի ձեւավորմանը»:

Մինչդեռ այս ողջ ընթացքում ոչ միայն ՀԱԿ-ին հարող լրատվամիջոցները, այլ նաեւ ՀԱԿ անդամները սոցիալական ցանցերում (դրանք նույնպես հանրային տարածք են, եւ սոցիալական ցանցերում գրառումները շատ հաճախ հայտնվում են ԶԼՄ-ներում) ամենաուժգին քննադատության են ենթարկում մասնավորապես «Ժառանգություն» կուսակցությանը՝ համեմելով անգամ անձնական վիրավորանքներով:

Ընդամենը մի քանի օրինակ մեջբերենք: ՀԱԿ անդամ (մինչ ՀՀՇ-ի՝ ՀԱԿ-ի անվանափոխվելը, նա ՀՀՇ Երիտասարդական միության գործադիր խորհրդի անդամ էր) Բաբկեն Ուռուտյանը Երեւանի քաղաքապետի «Ժառանգության» թեկնածու Արմեն Մարտիրոսյանի՝ «Ռեվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցից հետո ՖԲ-ում մասնավորապես գրել էր. «Արմենչիկ, այ ոջիլ, Սաթիկը մեղավոր չէ, որ դու քեզ փչացրեցիր: Գրեթե նույն հարցերը հնչեցին Վահագն Խաչատրյանի ժամանակ, բայց հստակ երևաց, որ քո մեջ խոսեց ԱԲԻԺՆԻԿԸ»:

Մի քանի մեջբերումներ անենք նաեւ ՀԱԿ ավագանու ցուցակում 16-րդ համար Կարեն Թովմասյանի ՖԲ-յան գրառումներից: «Հրապարակում եմ, բայց արդեն զզվանքս գալիս ա ես բարբաջող դիակից։ Դիակին պետք է թաղել: Արդեն նեխում ա»,- գրել էր նա՝ մասնակցելով Րաֆֆի Հովհաննիսյանի Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքին:  Նրա եւ այս եւ հետեւյալ գրառումը հրապարակվել էր նաեւ կայքերում. «Պարզվում ա իրավադեր դիակը ինչ որ քայլեր ա կատարում ու այդ քայլերին որոշել է միանալ Հովհաննես Իգիթյանը։ Կներեք բայց ես 6 տարվա պայքարի ընթացքում Հովհաննես Իգիթյանին կոնֆերանս դահլիճներից ու ֆուրշետներից դուրս երևի չեմ տեսել, մտածում եմ բահանջադերը էտ ինչ քայլեր ա անում, որ Իգիթյանն էլ միանում ա դրանց»:

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանից այս առնչությամբ հետաքրքրվեցինք՝ մի՞թե ՀԱԿ քարոզարշավային կանոնները պարտադիր չեն կուսակցության անդամների համար: «Մենք ոչ նացիստական, ոչ էլ բոլշեւիկյան տիպի կուսակցություն ենք, որ գրաքննություն մտցնենք ու վերահսկենք մեր կուսակցության անդամների վարքը եւ խոսքերը սոցիալական ցանցերում, փողոցներում, մասնավոր զրույցներում եւ որեւէ այլ տեղ,- պատասխանեց Լեւոն Զուրաբյանը՝ իշխանությունից բացի որեւէ մեկին չքննադատելու իրենց հայտարարության եւ ընդդիմադիր ուժի հասցեին նման հակաքարոզչության հակասությունը բացատրելով այսպես:- Ես խոսում եմ մեր պաշտոնական դիրքորոշման մասին: Կուսակցության լիդերները, մեր քաղաքական ուժի անունից հանդես գալու լիազորված որեւէ քաղաքական գործիչ կամ ներկայացուցիչ նման բանով չի զբաղվում»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հրաչյա says:

    Ֆուրշետների մեծ մասնագետա էդ երիտասարդը, որովայնը երևի դրանով լցնում ու կուշտ երջանիկ աղտոտում բայց չգիտես ինչու սրա նրա վրա շպրտելով

  2. Նունե says:

    Ինչու ՀԱԿ–ի որոշ անդամները անտեսում են ԲԱՐՈՅԱԿԱՆ կանոնները…

  3. Ռուբեն says:

    Ավագանու ՀԱԿ ցուցակի անդամը զզվելով դիակից և հեգնելով արևմտահայերեն արտահայտությունները, չի էլ կասկածում, որ գարշահոտության ակունքը կարող է հանկարծ իր մեջ լինել: Թող նա հիշի հետևյալ ասացվածքը. “Կկվի վրայից հոտ է գալիս, գիտի, թե բնից է”: Իհարկե, լինում է, որ գործիչները ինչ-որ ժամանակ անց հեղինակազրկվելով քաղաքական դիակ են դառնում. բայց ավելի հաճախ է պատահում, երբ դիակի կարգավիճակով մտնում են քաղաքականություն և աջ ու ձախ զզվանք արտահայտում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031