«Դրական եմ գնահատում քարոզարշավի ընթացքը եւ հույս ունեմ, որ մայիսի հինգին բավականին դրական արդյունք ենք գրանցելու»,- այսօր «Հայելի» ակումբում ամփոփելով քարոզարշավի ընթացքը՝ ասաց ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը:
Քարոզարշավի ընթացքը դրական է գնահատում նաեւ ԲՀԿ ցուցակի չորրորդ հորիզոնականը զբաղեցնող, նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Նա գտնում է, որ քարոզարշավը, ընդհանուր առմամբ, «կոռեկտ էր, զուսպ բոլոր ուժերի կողմից, ինցիդենտներ չեղան»:
Նա կարծում է, որ ԲՀԿ-ն կարողացավ խորհրդարանական ընտրությունների իր ստացած ձայները «տարածել» քաղաքապետական ընտրություններում:
ԲՀԿ պատգամավորը եւ ցուցակի չորրորդ համարը սոցհարցումներին էլ չեն հավատում, քանի որ գտնում են, որ Հայաստանում այդ լուրջ գիտությունը պրիմիտիվացված մակարդակի են իջեցրել, «պատվիրված եւ կոոպերատիվ մակարդակում են»: Վստահ են, որ ԲՀԿ-ն հնարավորություն ունի հաղթելու Երեւանում, վերացնելու ՀՀԿ-ի մենաշնորհը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ