«Ես դատախազության տեղը լինեի, կհանեի բոլոր արդյունքները, թե՝ ինչպե՞ս քանդվեցին բոլոր գործարանները, մինչեւ հիմա առանց աշխատելու եւ ապրում են ճոխ, եւ կարողանում են մասնակցել ընտրություններին». սա ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի պատասխանն է Տարոն Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը ստուգելու մասին ՀԱԿ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրած դիմումի: «Մարդիկ մտածում են, որ իշխանության գալն այն որդեգրումն է, որ իրենք են ունեցել: Երբ իշխանավոր էին՝ տանում էին, հիմա իրենց սրբի տեղ են ներկայացնում»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ չհամաձայնելով մեր դիտարկմանը, որ ներկայիս իշխանավորներն էլ են տանում: Ըստ նրա՝ հիմա ազատ տնտեսական համակարգ է, եւ բնական է, որ մարդիկ ձգտում են ու հարստանում:
«Առավոտ» օրաթերթ