Նա չհեռանալու մասին ստորագրություն է թողել
Երեւան քաղաքի Դավիթաշեն 3-րդ փողոցի 6-րդ հանրակացարանի բնակչուհի, 1987թ. ծնված Ք. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. հունիսի 13-ին անասնաբուժական դեղորայքի առեւտրի կետից ձեռք է բերել մկնասպան պատրաստուկ, կենցաղային հարցերի պատճառով ինքնասպան լինելու համար խմել է ինքը եւ խմեցրել իր անչափահաս երկու որդիներին:
Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 364-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Դատարան ներկայացված իրեղեն ապացույցների թվում է «Գարատեքս» տեսակի մկնասպան պատրաստուկը:
Կարդացեք նաև
Սույն գործով դատական հերթական նիստը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է մայիսի 6-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ