Այսօր «Հենարան» ակումբում ավագանու ընտրությունների վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները ներկայացրեց «Ընտրական համակարգեր կենտրոն» հկ նախագահ Վահրամ Վարդանյանը:
Ըստ նրա` իրենց հկ-ն իրականացնում է դիտորդական առաքելություն:
Երեւանի թիվ 11 եւ 12 ընտրատարածքների ընտրատեղամասերում ընտրությունների օրը դիտարկում է իրականացվելու է ֆիքսված դիտորդների միջոցով քանի որ, ըստ իրենց՝ ամենաշատ ընտրախախտումները, ինչպես վկայել են նախորդ ընտրությունները, տեղի են ունեցել հենց այստեղ:
«Բոլոր թեկնածուների համար ապահովվել են քարոզարշավի հավասար պայմաններ: Ի տարբերություն նախորդ ընտրոթյունների, այս անգամ կուսակցությունները զբաղված են իշխանության սեւ PR-ով, նրանք այդպես փորձում են հասարակության ուշադրությունը գրավել իրենց կողմը: Կան ասեկոսեներ, որ խնդիրներ են եղել քարոզարշավի ժամանակ, բայց դրանք դեռ պետք է պարզվեն, ընտրակաշառքի դեպքեր են, վարչական խախտումներ եւ այլն»,-նշեց Վարդանյանը:
Կարդացեք նաև
Բանախոսի փոխանցմամբ` ինչ վերաբերում է ոստիկաննեըի աշխատանքին, ապա նրանք սովորաբար դանդաղում են, բայց գործում են օրենքի շրջանակներում, իսկ իրենք հույս ունեն, որ այս ընտրություններում ոստիկաններն ավելի օպերատիվ կաշխատեն:
Վարդանյանը հատկանշական համարեց, այն որ Voq populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից իրականացրած սոցհարցման համաձայն պարզվել է, որ երեւանցիների 86,7 տոկոսի կարծիքով՝ Երեւանի քաղաքապետը պետք է զբաղվի քաղաքին առնչվող խնդիրներով, ոչ թե քաղաքականությամբ:
«Մեր որակմամբ` ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն զբաղված են սեւ PR -ով: Իսկ առաջատարները` ըստ սոցհարցման արդյունքների`ՀՀԿ-ն է, ապա ԲՀԿ-ն»,-հավելեց նա:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ