Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հայնց-Իոահիմ Վատցկեն երեկ Չեմպիոնների լիգայի «Ռեալ»-«Բորուսիա» պատասխան խաղի ավարտից հետո պատմել է, թե որտեղ է անցկացրել հանդիպման վերջին մի քանի րոպեն:
Կյանքումս առաջին անգամ ստիպված էի մի պահ հեռանալ եւ չդիտել հանդիպումը: Վախենում էի, թե սիրտս չի դիմանա: Փակվել էի զուգարանում եւ ափերով փակել ականջներս: Ես չլսեցի, որ ստադիոնը մեկ անգամ եւս «պայթի», դրա համար էլ խաղավարտից մեկ րոպե առաջ, այնուամենայնիվ, վերադարձա», – Վատցկեի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը:
Թեեւ «Ռեալը» հաղթեց 2:0 հաշվով, սակայն երկու հանդիպումների ընդհանուր հաշվով (3:4) չանցավ եզրափակիչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ