ՕԵԿ ավագանու թեկնածու Հովհաննես Շահինյանի պնդումները, թե չպետք է թույլ տալ ՀԱԿ-ին մոտենալ պետության կառավարմանը, որովհետեւ համակարգ քանդող էին, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը համարում է ՀԱԿ-ի քարոզչությունը:
Հիշեցնենք, որ երեկ պարոն Շահինյանը նաեւ ասել էր. «Շատ վտանգավոր է, չպետք է թույլ տալ, որ Վահագն Խաչատրյանը նորից պաշտոնավարի: Նրա քաղաքապետ եղած ժամանակ տասնյակ հազարավոր ավտոտնակներով կառուցապատվեցին մեր քաղաքի բակերը, այդ տարիներին եղել եմ Արաբկիրի շրջանային խորհրդի պատգամավոր: Մեր երեխաներին զրկեցինք բակերում խաղալու իրավունքից, մեր տարեցներին զրկեցինք բակերում հանգստանալու իրավունքից»:
Ի պատասխան պարոն Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Շատ լավ է, որ ինքը գալիս, խոսում է Վահագն Խաչատրյանի դեմ, դա մեր օգտին է, իսկական լավ քարոզ է Վահագն Խաչատրյանի օգտին: Որովհետեւ բոլոր արաբկիրցիները, բոլոր երեւանցիները շատ լավ ճանաչում են թե Վահագն Խաչատրյանին, թե Հովհաննես Շահինյանին»:
Իսկ ինչ վերաբերում է, պարոն Շահինյանի այն ասածին, թե ՀԱԿ-ը իննսունականներին հիմք դրեց «լակոտ-լուկուտների, թաղային հեղինակությունների եւ վստահված անձերին ծեծողների ինստիտուտին», պարոն Մանուկյանը հավելեց. «Բոլորս լավ հիշում ենք իրենց ելույթները, իրենց դիրքորոշումը եւ անցումը դեպի իշխանություն: Շահինյանի թեման փակենք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ