Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը՝ հարցումների մասին, թե ՀՅԴ-ն չի անցնի ավագանի

Մայիս 01,2013 11:13

Հատված ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հարցազրույցից:

Վերջին սոցիոլոգիական հարցման համաձայն, երեւանցիների ընդամենը 2,3 տոկոսն է պատրաստ իր ձայնը տալ Դաշնակցությանը: Սա նշանակում է, որ ՀՅԴն չի կարող հատել անգամ նվազագույն շեմը: Նման ցուցանիշ ակնկալո՞ւմ եք

 -Ծիծաղելի է… թող շարունակեն էդպես նկարել: Եթե հավատանք սոցիոլոգների թվերին, ուրեմն պետք է հավատանք նաեւ ընտրությունների արդյունքներին, իսկ Հայաստանում ժողովրդի 80 տոկոսից ավելին ընտրությունների արդյունքներին չի հավատում:
Հարց եմ տալիս` այդ ինչպե՞ս է լինում, որ վայ սոցիոլոգների բերած բոլոր թվերը հիմնականում համընկնում են ընտրական այն արդյունքներին, որոնց ժողովուրդը չի հավատում: Մնում է պարզել, թե ո՞ւմ մեջ են անցկացվում այդ հարցումները: Փաստորեն դրանք նախապես սարքված թվեր են, որոնք ներկայացվում են որպես սոցիոլոգիական հարցումներ ու օգտագործվում քարոզչական նպատակներով: Վստահաբար հայտարարում եմ՝ Հայաստանում սոցիոլոգիա, որպես այդպիսին, գոյություն չունի ու չի կարող լինել:
 –Մեր հասարակությունն էլ կարծես առանձնապես հակված չէ իր քաղաքական կողմնորոշումները սոցիոլոգներին «բացահայտելու»: Ընտրողը նախընտրում է թաքցնել իր կարծիքը:
-Շատ հաճախ մարդիկ պատասխանում են այնպես, ինչպես ձեռնտու է հարց տվողին: Այսինքն՝ տեսնում են, թե ով է հարց տվողն ու մտածում` շառից, փորձանքից հեռու:
Սրա հետ կապված մի օրինակ բերեմ: Ականատես եղա մի դեպքի, քարոզում էին քվեարկել այս կամ այն քաղաքական ուժի օգտին, քաղաքացիներից մեկը քարոզչին պատմեց իր պապից լսած մի իրական դեպք, ինչը, ի դեպ, այսօր իբրեւ անեկդոտ է ներկայացվում: Երբ հայ գյուղացուն հարցնում են` ով ես՝ հնչա՞կ, դաշնա՞կ, թե՞ բոլշեւիկ, էս մարդը մտածում է` կարող է հարց տվողը բոլշեւիկ է, ուրեմն, եթե ասի դաշնակ եմ, դիմացինը հանկարծ կնեղանա: Եվ ստիպված ասում է` «Ո՛չ էս եմ, ո՛չ էն, էշի քուռակ եմ, ախպեր ջան, թող ու գնա՛»:
Սա նաեւ այսօրվա իրողությունն է: Այնպես որ սոցիոլոգիական արդյունքները մեր իրականության հետ ոչ մի կապ չունեն: 

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Мартин says:

    Այս անեկդոտը շատ տիպիկ է օգտագերծել`Արմեն Ռուստոմյանը,այստեղ շատերն են
    էշի քուռակներ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031