Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. ԲՀԿ-ի կարգախոսը՝ մեր խոսքը գործ է, այս պարագայում չի գործում

Մայիս 01,2013 10:54

Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հարցազրույցից:
   –Շատերի կարծիքով՝ այս քարոզարշավը սեւ պիառի չափաքանակով գերազանցում է թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունների «ցուցանիշը», եւ հարձակումների հիմնական թիրախը դարձյալ ՀՀԿն է՝ քաղաքապետի իր թեկնածուով։ 
   -Ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում իր մարտավարությունը։ Հանրապետականի մարտավարությունը շատ բնական է եւ տրամաբանական՝ մենք ներկայացնում ենք մեր կատարած աշխատանքը, խոսում բացթողումների եւ, իհարկե, առաջիկայում իրականացվելիք ծրագրերի մասին։ Ընտրողների հետ հանդիպումներից դատելով, երեւանցիների մեծամասնությունը պատրաստվում է իր ձայնը տալ Հանրապետականի ցուցակին՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, այնպես որ առաջիկա 4 տարիներին շատ ու շատ ավելի հարցեր կլուծվեն, քան նախորդ 4 տարիներին։
Ինչ վերաբերում է սեւ քարոզչությանը, որ իրականացվում է մեր նկատմամբ այլ քաղաքական ուժերի կողմից, նրանք, ըստ էության, կենտրոնացել են միայն թերությունները մատնացույց անելու վրա՝ շատ հաճախ չարաշահելով ընդդիմախոսի կեցվածքը։
Մասնավորապես «Բարգավաճի» պարագայում դա ընդհանրապես անբացատրելի է, որովհետեւ, 4 տարի շարունակ ներկայացված լինելով մայրաքաղաքի խորհրդարանում, իրենք կողմ են քվեարկել ե՛ւ բյուջեների նախագծերին, ե՛ւ բյուջեի կատարողականների հաշվետվություններին։ Ավելին՝ կողմ են քվեարկել այդ հաշվետվությունների աուդիտի եզրակացություններին։ Եվ, ի դեպ, վերջին անգամ դա տեղի է ունեցել ապրիլի 5-ին՝ քարոզարշավի մեկնարկից ընդամենը 2 օր առաջ։
Այստեղ ակնհայտորեն գործ ունենք խոսքի եւ գործի անհամապատասխանության հետ, այսինքն՝ «Բարգավաճ Հայաստանի» կարգախոսը՝ մեր խոսքը գործ է, այս պարագայում չի գործում. ինչ-որ անհասկանալի այլընտրանքային կապ կա իրենց խոսքի եւ գործի միջեւ, եւ, կարծում եմ, ընտրողները պետք է գնահատեն այդ անտրամաբանական վարքագիծը։
   –ԲՀԿ ներկայացուցիչներն ասում են, որ հարկ եղած դեպքում պնդել են իրենց տեսակետները եւ իրենց համար ընդունելի լուծումներ պարտադրել մեծամասնությանը։
-Ցանկացած գործ արվում է բյուջեով, իսկ իրենք այդ բյուջեին կողմ են քվեարկել։ Հետեւաբար կամ պետք է անդրադառնան այդ փաստին եւ ասեն՝ մեր խմբակցությունը քաղաքապետարանում սխալ է աշխատել, հաստատելով Հանրապետական մեծամասնության սխալ ծրագրերը եւ սխալ հաշվետվությունները, կամ խոստովանել, որ քաղաքային իշխանությունը լավ է աշխատել՝ իրականացրել է իր ստանձնած բոլոր պարտավորությունները։ Եթե դա չի արվում, նշանակում է հետեւողական չեն կամ ուղղակի զբաղված են պոպուլիզմով։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031