Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հստակեցվել է յուրաքանչյուր շնչին հատկացվելիք կաշառքի չափը՝ 5 հազար դրամ

Մայիս 01,2013 10:51

ՀՀԿ շտաբներին մոտ կանգնած մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ օրերս վերջնական որոշում է կայացվել Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների նախատեսված ընտրակաշառքների չափի վերաբերյալ։ Ըստ այդմ, զուտ ընտրակաշառքի համար հատկացվելու է ընդհանուր առմամբ՝ 600 միլիոն դրամ։ Ստացվում է, որ յուրաքանչյուր վարչական շրջանին կհասնի միջինը 50 միլիոն դրամ։

Հստակեցվել է նաեւ յուրաքանչյուր շնչին հատկացվելիք կաշառքի չափը՝ 5 հազար դրամ։

Այսպիսով, եթե հաշվի առնենք, որ ընտրակաշաոք վերցնողների առավելագույնը՝ 60-70 տոկոսը, «ազնիվ» կգտնվի, ապա միայն ընտրակաշառքներով ՀՀԿ-ն մտադիր է ստանալ 70-80 հազար ձայն։

ՀՀԿ-ն ունի նաեւ այլ ռեսուրսներ՝ թաղային կրիմինալի վախի ազդեցության տակ՝ առանց ընտրակաշառքի քվեարկողներ, այս կամ այն օլիգարխի ձեռնարկություններում ու սուպերմարկետներում աշխատող եւ խստորեն վերահսկվող քվեարկողներ, հանրապետության տարբեր մարզերից այդ օրը ավտոբուսներով Երեւան բերվող քվեարկողներ, «մեռյալ հոգիներ» եւ վերջապես ձայների հաշվարկի ժամանակ իրականացվող պարզունակ «տասովկաներ»։ Թե այս ռեսուրսներից յուրաքանչյուրը քանի տոկոս է ապահովելու ՀՀԿ-ի ձայներից՝ դժվար է ասել։

Սակայն պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ այս ամենի արդյունքում ՀՀԿ-ն Երեւանի ավագանիում 50 տոկոսից ավելի տեղ գրավելու եւ միանձնյա քաղաքապետ նշանակելու համար պետք է «ստանա» 180-200 հազար ձայն։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031