Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. Ընտրակաշառքի բաժանման համար ամբողջ մեղավորությունն իշխանությանն է

Մայիս 01,2013 10:36

Aravot.am-ը ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե ընտրակեղծիքների, ընտրակաշառքի դեմ պայքարող ՀԱԿ-ը ԲՀԿ-ի ընտրակաշառք բաժանելու դեմ պայքարելո՞ւ է:

«Ես ինֆորմացիա չունեմ, բաժանո՞ւմ են, շատ լավ, գնացեք բռնեք: Մենք անում ենք մեր քաղաքական գործը: Մեր նպատակը շատ պարզ է, որ կարողանանք անցկացնել օրինականության առումով վերահսկելի ընտրություններ: Վա՞տ է, որ միասին փորձենք դիմադրել ՀՀԿ-ի կեղծիքներին»,- ասաց պարոն Զուրաբյանը:

Մեր հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում համագործակցել կեղծիքների գնացող ուժի հետ, պարոն Զուրաբյանն ասաց. «Ընտրակաշառք բաժանողը ով ուզում է լինի , այս երկրում կարող է բաժանել միայն այն դեպքում, երբ երկրի իշխանությունները՝ ոստիկանությունով, դատախազությունով բոլոր մնացած պետական մարմիններով նպաստում են, որ բաժանվի: Եթե պետությունը դա թույլ չտար, ով ուզում է լինել, որ քաղաքական ուժը ուզում է լինի, ոչ ոք չի կարող բաժանել ընտրակաշառք: Եթե իսկապես արձանագրվել է ընտրակաշառքի բաժանման փաստ, ես ամբողջ մեղավորությունը դնում եմ պետական իշխանության վրա: Ընտրակաշառք բաժանելու համար ոչ մի քաղաքական ուժին չի կարելի մեղադրել բացի պետական իշխանությունից եւ այն քաղաքական ուժերից, որոնք, Ազգային ժողովում ունենալով մեծամասնություն, իրագործում են պետական իշխանությունը»:

Ըստ մամուլի հրապարակումների, ԲՀԿ-ական պատգամավոր, ավագանու թեկնածու Գուրգեն Արսենյանն անձամբ հրապարակել էր, որ իր ժամացույցը արժե հիսուն մեկ միլիոն դրամ: ՀԱԿ փոխնախագահից նաեւ հետաքրքրվեցինք, հնարավո՞ր է առաջիկայում նաեւ որոշ ԲՀԿ-ական պատգամավորների ունեցվածքի ծագումնաբանությունը պարզելու համար դիմեն Դատախազություն, ինչպես ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի դեպքում արեցին: Հնարավո՞ր չէ, որ օրինակ ԲՀԿ-ական Գ. Արսենյանն էլ այս տարիներին ժողովրդին թալանելու արդյունքում կուտակած լինի իր ունեցվածքը հարցին, պարոն Զուրաբյանն հարցով պատասխանեց. «Դուք ուրիշ թեմա չունե՞ք: ԲՀԿ-ի հետ կապված ձեր բոլոր հարցերը գնացեք, տվեք ԲՀԿ-ին»:

Մեր մյուս հարցին, թե կիրականացվի՞ ընդդիմության միավորվելու ծրագիրը ավագանու ընտրություններից հետո, երբ ընդդիմադիր ուժերի փոխադարձ քննադատությունը շարունակվում է: Պարոն Զուրաբյանը վստահեցրեց, ՀԱԿ-ը միայն ՀՀԿ-ի քննադատությամբ է զբաղված:

Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում պարոն Զուրաբյանը կրկին անդրադարձավ ապրիլի 9-ին եւ նկատեց. «… Ո՞ր երկրի ոստիկանապետին է հաջողվել հազարավոր ցուցարարներին ցրել ոչ թե ջրցան մեքենաներով եւ արցունքաբեր գազով, այլ նրանց առաջնորդած գործչի հետ աղոթելով, վերջինիս սովորեցնելով նորանոր աղոթքներ»:

Այս եւ ՀԱԿ հիմնադիր համագումարում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ապրիլի 9-ի դեպքերի վերաբերյալ դիտարկումներում պարոն Զուրաբյանը ոչ հեգնանք, ոչ էլ քննադատություն է տեսնում. «Եթե քննադատություն եղել է, դա վերաբերել է Վովա Գասպարյանին»:
[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/90267546″ iframe=”true” /]
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Ապրի Արփինեն, լավ հարցեր է տվել, և պատասխանողը ստիպված սկսել է “յուղ վառել”))): Ընդհանրապես ՀՀՇ-ն անունը փոխելով իր բնույթը հո չի՞ փոխել: Ընտրակաշառքն ու կոռուպցիան հենց այդ ուժի իշխանավարման ժամանակ մտան մեր կենցաղ: “Ավազակապետություն” տերմինը նոր է, բայց բնույթով` դա հենց ՀՀՇ-ի իշխանությունն էր: Բոլոր ներկայիս ախտերը մեր հասարակության մեջ` իրենց “ժառանգությունն” են մեզ: Հայ ժողովուրդը իրենց դեռ շատ ու շատ հարցեր ունի տալու…

  2. Artak says:

    Էս ՀԱԿԿ-ն դառել է ԲՀԿ-ի փաստաբանը…..

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031