«Կմեռնեմ՝ դրանից հետո կարող եք գեղարվեստական ֆիլմ նկարել, որում ում գլխին ինչ փչի, կարող է անել: Ես նայել եմ Բոբրովի մասին ֆիլմը: Զզվելի է: Այնտեղ Սանինան պարում է սեղանի վրա: Այդ էր պակաս, որ ինձ էլ մերկացնեն ու պարեցնեն, ինչպես այնտեղ», – «Дождь» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մոսկվայի «Դինամոյի» եւ ԽՍՀՄ հավաքականի լեգենդար դարպասապահ Լեվ Յաշինի այրին՝ Վալենտինա Տիմոֆեեվնա Յաշինան: Նրա համոզմամբ, եթե ֆիլմը նկարահանվի էլ, այնտեղ մտացածին պատմությունները չափից շատ կլինեն եւ նա հենց դա չէր ցանկանա:
Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարների կաբինետին հանձնարարել էր մինչեւ 2013 թվականի հուլիսի 1-ը քննարկել լեգենդար դարպասապահի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանելու հարցը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ