Դոնեցկի «Շախտյորն» Ուկրաինայի առաջնությունում հաղթանակը նշել է ապրիլի 29-ին՝ իր մարզաբազայում կազմակերպված պիկնիկով:
Արարողությանը մասնակցել է նաեւ ակումբի մարզչական կազմը՝ Միրչա Լուչեսկուի գլխավորությամբ, որն այդ օրը ֆուտբոլիստներին հանգիստ էր տվել: Ակումբի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ գաղափարի հեղինակը թիմի բրազիլացի ֆուտբոլիստներն են եղել, ավելի ստույգ՝ Ֆերնանդինյոն: Իսկ նրա, Տեյշեյրայի, Ադրիանոյի, Թայսոնի, Պատրիկի, Իսմայլիի, Մայկոնի պատրաստատած խորովածը շատ համեղ է ստացվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ