Սիրիահայ ջութակահար Թամարա Խաչատրյանը մայիսի 2-ին ելույթ կունենա Թուզոն քաղաքում` «Երեկոն բակում» համերգի շրջանակներում: Հայտնում է «Արիզոնա դեյլի սթար» թերթը:
Բացի ջութակ նվագելուց, Խաչատրյանը նաև երաժշտության ուսուցչուհի է: Սիրիայի հակամարտությունը սկսելուց հետո, Խաչատրյանը մեկնել է Լիբանան, այնուհետև ամուսնու՝ Ֆադի Իսկանդերի և դստեր հետ տեղափոխվել են ԱՄՆ և ապաստան խնդրել: Ընտանիքն Արիզոնա է գնացել վեց ամիս առաջ ու հույս ունի վերջնականապես հաստատվել Թուզոն քաղաքում:
Միջոցառման հովանավորներից է փախստականների հարցերով զբաղվող «Iskashitaa» կազմակերպությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ