Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը` Գյումրիի հայտնի գերդաստանների ներկայացուցիչներին. «Եթե Հայրը մերը չեն հասկանա, կհասկանան ուրիշ բան …»

Ապրիլ 30,2013 23:49

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում հնչած կրակոցներից հետո ոստիկանությունը մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է հայտնաբերել  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան  Ղուկասյանի  և ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն  Գրիգորյանի շրջապատի մարդկանց մոտից:

Այսօր  լրագրողները, Գյումրու ոստիկանապետի առանձնասենյակում  տեսնելով հսկա զինանոցը,  Գյումրի այցելած ՀՀ ոստիկանապետ Վլադիմի Գասպարյանից հետաքրքրվեցին, թե այս երկու կլաններից  ո՞ր մեկի մոտից են ավելի մեծ քանակությամբ զենքեր հայտնաբերվել: «Եկեք չտարբերենք հա, որովհետև կխախտեմ այն սկզբունքը, որով ես ղեկավարվում եմ: Ինչ կլաններն էլ  ուզում են լինեն, ոչ մեկ հաղթող չի լինելու: Հաղթելու է միայն օրենքը, էնպես որ կլանավորումը և կլանավորման կլոնավորումը դադարեցված է, չի լինելու էդպես:  Էդ չի նշանակում, որ մենք էս ժամանակահատվածում պասիվ ենք դրա մեջ, դա նշանակում է, որ բացատրական աշխատանքներ տարվել են, մարդկանց բացատրել են, միգուցե մի քիչ լավ չենք  բացատրել, համոզիչ չենք եղել, միգուցե, բայց ես գտնում եմ, որ այնուամենայնիվ  մարդկանց պետք է բացատրել և հասկացնել: Հիմա մի քիչ ավելի համոզիչ ենք, երբ կավարտեք միջոցառումները և մարդիկ կլինեն, ովքեր զենքերը չեն հանձնի, դրանից հետո կլինենք խիստ համոզիչ և ցանկացած զենք-զինամթերք, երբ հայտնաբերեցինք,  շատ ավելի խիստ կլինենք և օրենքի բացարձակ  խստությամբ կմոտենանք, որովհետև եթե չեն հասկանում Հայր-մերը, կհասկանան ուրիշ բան…», ասաց ոստիկանապետը` մեկ անգամ ևս կրկնելով իր այն միտքը, որ չհասկացողների արտագաղթը կկազմակերպի ու անձամբ նրանց ճանապարհ կդնի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930