Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի պատասխանը ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանին

Ապրիլ 30,2013 23:20

ԱԺ այսօրվա հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը ԱԺ ամբիոնից կեղծված ապրանքանիշ որակելով նորաստեղծ ՀԱԿԿ-ն, ասել է. «ՀԱԿ-ին փորձեց փոխարինել ՀԱԿԿ-ն, բայց առանց Նիկոլի. զգուշացեք կեղծիքներից, իսկական ՀԱԿ-ը Նիկոլ Փաշինյանով է»:

Առաջին հայացքից տարօրինակ այս հայտարարությունը հասկանալի է դառնում, երբ այն դիտարկում ենք վերջին ամիսներին իմ համեստ անձի նկատմամբ ընդդիմադիր եւ այլընտրանքային կողմերից ծայր առած բանսարկությունների արշավի ֆոնին:

Թերեւս տեսնելով, որ իրենց բանսարկությունները ցանկալի էֆեկտ չեն ունենում, «հականիկոլական» քարոզարշավի հեղինակները որոշել են օգնության կանչել իրենց հին զինակիցներին կամ ընթացիկ խնամիներին, որոնք էլ գործի են դրել իրենց երիտասարդ ակտիվը՝ հակադիր դաշտում գտնվող հայտնի շրջանակների հետ «պասերով» խաղալու համար:

Վերահաստատելով նախկինում տված խոստումս, որ ինձ հետ կապված որեւէ հարց չի մնալու առանց հրապարակային պարզաբանման, այս պահին հարկ եմ համարում ընդգծել միայն հետեւյալը.

ա) Իսկական Հայաստանը առանց Սերժ Սարգսյանի է, եւ առանց 2008 թվականի Մարտի 1-ի մյուս կամ մույս ոճրագործների ու նրանց ախքակերպ սպասարկուների:

բ) Իսկական Երեւանը առանց Տարոն Մարգարյանի է եւ նրա հետ համատեղ՝ մայրաքաղաքը անմիտ բետոնակույտերի վերածած քրեական օլիգարխիայի:

Հաշվի առնելով, որ առաջիկա կիրակի օրը տեղի են ունենալու Երեւանի ավագանու ընտրություններ, երեւանցիներին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին, քվեարկել ընդդիմության օգտին եւ վճռականորեն ոչ ասել ա) եւ բ) կետերում նշված սուբյեկտներին:

Վերահաստատելով 2007, 2008 թվականներին եւ դրանից հետո Հայաստանի հանրության առաջ ստանձնած պարտավորություններս՝ Հայաստանում եւ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել Հաղթական քաղաքացիական-քաղաքական պայքարի:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Քաղաքացիական պայմանագրի նախաձեռնող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ani says:

    Էսօրվա քաղաքական դաշտում շատ քիչ մարդ կա Նիկոլի նման, որի անցյալը կամ ներկան արատավորված չի ու հետևաբար շատերը կարող են Նիկոլի նման անկաշկանդ ու պարզ ճակատով խոսել: Դրա համար էլ շատերը նախանձում են ու փորձում են մրոտել

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930