Ալեքսանդր Ալյոխնի հուշամրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում, Լորան Ֆրեսինե-Լեւոն Արոնյան, Դին Լիժեն-Մայքլ Ադամս, Վիշվանաթան Անանդ-Պյոտր Սվիդլեր, Վլադիմիր Կրամնիկ-Բորիս Գելֆանդ պարտիաներն ավարտեվեցին ոչ-ոքի: Միակ հաղթանակը տարավ Նիկիտա Վիտյուգովը, որը սեւերով պարտության մատնեց առաջատարներից Մաքսիմ Վաշյե-Լագրավին, ինչի շնորհիվ Բորիս Գելֆանդը 5,0 միավորով եզրափակիչ տուրից առաջ դարձավ միանձնյա առաջատար:
Վաղը եզրափակիչ պարտիայում հայտնի կդառնա հաղթողի անունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ