Բոստոնի Հայկական ժառանգության այգին շաբաթ օրը կմասնակցի Լաբրինթոսի համաշխարհային օրվան: Միջոցառման կազմակերպիչն է «Labyrinth Society» կազմակերպությունը, այն երկրագունդը բուժելու նպատակ ունի: Հայտնում է «Բոստոն» լրատվականը:
Մայիսի 4-ին ի նշան համերաշխության և խաղաղության տարբեր երկրներում միևնույն ժամանակ մարդիկ կքայլեն լաբիրինթոսներով:
Միջոցառմանը կմասնակցեն Ավստրալիայում, Բահամյան կղզիներում, Կանադայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Նոր Զելանդիայում, Հարավային Աֆրիկայում և Մեծ Բրիտանիայում: Միջոցառումն անցկացվում է ամեն տարի մայիսի առաջին կիրակի օրը:
Կարդացեք նաև
Կազմակերպության հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայկական ժառանգության այգու լաբիրինթոսը խորհրդանշում է կյանքի ճամփորդությունը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ