Այսօր Շենգավիթ համայնքում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ եկել են հավաստելու՝ մայիսի 5-ին պիտի շարունակվի այն հաղթանակը, որը տվեց Հայաստանը փետրվարի 18-ին. «Ընտրություններից 5 օր առաջ ճշմարտության զանգը հնչել է: Ես կարող եմ երկար խոսել դրա մասին, որ «Բարեւ Երեւանը» միակ վերկուսակցական դաշինքն է, որ ներառում է իրավաբաններ, մտավորականներ, ձեռներեցներ, մերը միակ դաշինքն է, որ հարգելով մյուս մրցակիցներին՝ ասում է ոչ կուսակցապետությանը: Շենգավիթի համաքաղաքացիներ, եթե դուք պատրաստ եք փետրվարի 18-ին ձեր հաղթանակը իրականի վերածելու, ուրեմն մայիսի 5-ին հերթական կանգառն է: Ով ուզում է տանը նստի, չմասնակցի, հետո գնահատական տա ու հեգնի ժողովրդին, թող անեն»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նորից հիշեցրեց, որ Արմեն Մարտիրոսյանը Մարտի 1-ին կանգնել է Զարուհու եւ Անահիտ Բախշյանի հետ ժողովրդի կողքին. «Թող որեւէ մեկը մրցակցի Արմեն Մարտիրոսյանի հետ՝ որպես բարոյական, մենեջեր, տնտեսագետ»:
Նա նաեւ նշեց, որ նախընտրական հռետորաբանությունից դուրս կասի, որ մայիսի 5-ից հետո ինչ թվաբանություն էլ անեն, փորձեն կեղծել, սպառնան, փող բաժանել, իրենք պատրաստ են: Նա վստահեցեց, որ իրենց համար հպարտություն է, որ իրենց հետ են Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անի Քոչարը, Ալեն Սիմոնյանը եւ մյուսները. «Այսօր մի պատասխան կա՝ իշխանափոխություն, իշխանությունը Շենգավիթին, մյուս համայնքներին, Երեւանին վերադարձնելու համար: Այդ պատասխանը կուսակցություն չունի, անունը Բարեւ է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Դու արդեն մի սուտ ու վերացական հաղթանակ տարար, հիմա էլ երկրորդն ես տանելու: Ծիծաղելի ես, բարեկա՛մ: