Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պետական պահուստում կանացի եւ տղամարդու ներքնազգեստ կավելացնեն

Ապրիլ 30,2013 22:38

Պահուստավորված պաշարը կօգտագործվի ատոմակայանի միջուկային  կամ ճառագայթային վթարի դեպքում:

Պետական պահուստում անհրաժեշտ է կուտակել մանկական հագուստ, տղամարդու ներքնազգեստ, տղամարդու կոշիկ, կանացի հագուստ, կանացի ներքնազգեստ, ձավարեղեն, բրինձ, ցորեն, մսի պահածո, շաքար, ձկան պահածո, մակարոնեղեն, կարտոֆիլ բանջարեղեն, «հերկուլես», ձու, թեյ, կերակրի աղ, ձու, պանիր, գդալ, բաժակ, ջուր, մրգային պյուրե, մետաղյա թեյնիկ, լվացքի միջոցներ, լուցկի, ծխախոտ, մոմ, վերմակ բամբակյա, սրբիչ, դաշտային բաղնիք, բենզին, շնչադիկա եւ այլ ապրանքներ: Այս մասին կառավարությանն առաջարկել է արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը` գործադիրին ներկայացնելով անհրաժեշտ ապրանքների ցանկը: Կառավարության մայիսի 2-ի նիստում կքննարկվի նաեւ այս հարցը:

Ինչպես տեղեկանում ենք նիստի օրակարգից, պահուստը համալրելու անհարժեշտությունը Հայկարամ Մխիթարյանը պատճառաբանել է այդ ապրանքատեսակների բացակայությամբ:

Պահուստը կհամալրվի ՀՀ կառավարության «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային եւ ճառագայթային վթարների դեպքում նախահարձակ պաշտպանական միջոցառումների  իրականացման եւ շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներում գտնվող համայնքների բնակչությանն, ինչպես նաեւ փրկարարական ու վթարի հետեւանքների վերացման աշխատանքների մասնակիցների համար պետական պահուստում պահպանման ենթակա նյութական արժեքների անվանացանկը եւ կուտակման նորմաները» որոշմամբ:

Ըստ պարոն Մխիթարյանի՝ նախագիծն ընդունելուց առաջ ուսումնասիրվել են մի շարք երկրների, մասնավորապես՝ Ռումինիայի, Չեխիայի, Սլովակիայի, Գերմանիայի, ՌԴ-ի արտակարգ իրավիճակների համար նախատեսված ապրանքների անվանացանկը եւ կուտակման նորմաները: Հիմնականում նորմաները սահմանված են 10-30 օր ապահովելու կտրվածքով:

Պահուստավորված պաշարը ատոմակայանի միջուկային  կամ ճառագայթային վթարի դեպքում կօգտագործվի պաշտպանական միջոցառումների գոտիներում գտնվող համայնքների բնակչության, ինչպես նաեւ փրկարարական ու վթարի հետեւանքների վերացման աշխատանքների մասնակիցների համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930