Ելենա Ֆետիսովայի և Սերժ Ավետիքյանի վերջերս լույս տեսած «Փարաջանով» ֆիլմը չի ընդգրկվել Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրերի մեջ, սակայն հույս կա, որ այն կարող է գլխավոր մրցանակների համար մրցել այլ հեղինակավոր կինոփառատոներում: Գրում է «ՈւԿՐ ինֆորմ» լրատվական գործակալությունը:
«Փարաջանով» լիամետրաժ ֆիլմը, որը նկարահանվել է Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի և Հայաստանի համատեղ ուժերով, ներկայացվել էր այս տարվա Կաննի կինոփառատոնի երեք ծրագրերին, ցավոք, չէր ընտրվել», – ասել է ֆիլմերի հարցերով Ուկրաինայի պետական գործակալության փոխտնօրեն Եկատերինա Կոպիլովան, – «Բայց ես անհանգստանալու առիթ չեմ տեսնում: Այն ոչ միայն ներկայացվել է Կաննի կինոփառատոնին, բայց և այլ հայտնի առաջնակարգ կինոփառատոներին: Հույս ունենանք, որ այն կարող է լինել Կարլովի Վարիում կամ Լոկարնայում կամ Վենետիկում»:
Նա նշել է, որ Կաննի փառատոնում տեղի կունենա «Փարաջանով»-ի շնորհանդեսը, բայց ֆիլմն ամբողջությամբ չի ցուցադրվի, քանի որ կարող է վնասել ֆիլմի փառատոնային կյանքին:
Լուսանկարում՝ հատված ֆիլմից՝ Սերժ Ավեդիքյանը Սերգեյ Փարաջանովի դերում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Փառատոն-ի հոգնակին մեկ Ն-ով է գրվում: