Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանապետը չի բացառում, որ Գյումրիում նորից կրակոցներ հնչեն

Ապրիլ 30,2013 21:43

Այսօր Գյումրի այցելած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, խոսելով Գյումրու երկու «կլաններին»  ավելի վաղ  պատժելու մասին, հայտարարեց, որ ինքը կողմնակից է բժշկելու, պատժելը երբ ասես կա:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ոստիկանապետի կանխատեսմամբ` իր բժշկումից հետո դարձյալ կրակոցներ  կհնչե՞ն Գյումրիում: «Չեմ բացառում կրակոցները, չեմ բացառում՝ ինչո՞ւ, որովհետև ես միամիտ չեմ, որ համարեմ էդ զենքերը հավաքեցինք, և ամեն ինչ ընկավ իրենց  տեղը: Կանխատեսելի միջոցառումներ են, որ նման դեպքերից հետո նման աշխատանքներ տարվեր, և բնական է, որ բոլոր, էսպես ասած, սրիկաները,  որոնք իրենց մեջ փափագում են, որ անցնի ժամանակը, նորից կվերականգնվի սա, քողարկել են, պահել են, թաքցրել են: Ես դա հասկանում եմ, ես գիտեմ: Եվ շատ բաց եմ ասել, որ որոշակի ժամանակ եմ տալիս՝ 3 շաբաթ, նստեք, մտորեք, խորհրդակցեք, հասկացեք, հավաքեք, բերեք, հանձնեք: Դրանից հետո, երբ ես կհայտնաբերեմ,  այսինքն՝ ոստիկանությունը կհայտնաբերի,   մտորելու ժամանակ չեք ունենա, ուղիղ գաղութ, ուղիղ էնտեղ, որտեղ պետք է գնաք, և միջնորդություններ չեն լինի:

Ես բավականին  կազմակերպված անձնավորություն եմ, որ հանրապետության նախագահի ցուցումներով, որ իջեցված է ինձ, փիլիսոփայորեն  մոտենամ դրան: Դրվա՞ծ է կարգ ու կանոն  հաստատեմ, իմ նշանակման օրվանից իմ առջև դրվա՞ծ  են էդ խնդիրները, էդ խնդիրները  մենք ծրագրավորված, իմ աշխատանքային կոլեկտիվով լուծում ենք, լուծում ենք և մեր ներքին  խնդիրները. որդից ենք ազատվում, և անում ենք  էն, որպեսզի հասարակության մեջ վստահություն ներշնչվի»,- ասաց ոստիկանապետը:

Նա նաև  ասաց, որ ինքը, լինելով զինվորական,  միգուցե ավելի խիստ լիներ, և  շատ ավելի խիստ էր իր նշանակման  օրվանից,  եթե գլխավոր-գերագույն հրամանատարը իրեն մի նկատողություն  չաներ՝ ասելով. «Ամեն որոշում կայացնելուց  դադարիր որպես ոստիկան ու զինվորական լինելը ու  հասկացիր, որ դու առաջինը քաղաքացի ես»: «Դա ես վերցրեցի և ամեն  ինչ ընկավ իր տեղը, այնպես որ առյուծի փայաբաժին կա էստեղ»,- եզրափակեց  Վլադիմիր Գասպարյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930