«Բարեւ Երեւանի» քարոզարշավը Շենգավիթ համայնքում:
Այսօր Շենգավիթ համայնքում «Բարեւ Երեւանի» նախընտրական հանդիպման ժամանակ Զարուհի Փոստանջյանը շենգավիթցիներին ասաց, որ հին փիլիսոփաներից մեկը ասել է՝ պետք է փնտրես, որ գտնես: Նա վստահեցրեց, որ իրենք արդեն փնտրել եւ գտել են եւ խորհուրդ տվեց շենգավիթցիներին փնտրելու եւ գտնելու մայիսի 5-ին «Բարեւ Երեւան» դաշինքին:
Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ իշխանությունը խուսափում է ասել, որ սա քաղաքական ընտրություն է. «Բացառիկ քաղաքական նշանակություն ունի Երեւանի քաղաքապետի ընտրությունը: Ես կարծում եմ, որ կարող ենք գրանցել փետրվարի 18-ի հաղթանակը մայիսի 5-ին: Հաղթանակը կգրանցվեր, եթե նրանք, ովքեր ասում էին, որ ժողովրդի կողքին ենք, առանց խաղեր տալու, կանգնեին ժողովրդական շարժման եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին: Մենք Երեւանի ընտրություններով պետք է կարեւոր բան անենք՝ կասեցնենք այս մենիշխանական համակարգի ընթացքը: Այստեղ ավագանու խնդիր չի: Շատ լուրջ համապետական քայլ ենք անում: Մենք պետք է ջարդենք այս մենիշխանությունը»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ «Բարեւ Երեւանով» տեղայնացնելու են իշխանափոխությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ