Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Ո՞ր երկրում է հաջողվել ցուցարարներին ցրել ոչ թե արցունքաբեր գազով եւ ջրցան մեքենաներով, այլ՝ նրանց առաջնորդի հետ աղոթելով»

Ապրիլ 30,2013 20:46

«Եթե բանից բեխաբար մի արտասահմանցի զբոսաշրջիկ  փորձեր դատողություններ  անել ՀՀ ներկայիս  իշխանությունների մասին՝ ելնելով նրանց հրապարակային վարքից, կհայտնագործեր, որ Հայաստանի ղեկավարները քրիստոնեական բարոյականության եւ եռանդուն հայրենասիրության քայլող մարմնավորումներ են  կամ ազգի պահապան հրեշտակներ: Ո՞ր երկրում է գլխավոր ոստիկանապետը հրահանգել  բոլոր ոստիկանական բաժանմունքներում տեղադրել Տեր Հիսուս Քրիստոսի պատկերները: Ո՞ր երկրի ոստիկանապետին է հաջողվել հազարավոր ցուցարարներին ցրել ոչ թե ջրցան մեքենաներով եւ  արցունքաբեր գազով, այլ նրանց առաջնորդած գործչի հետ աղոթելով, վերջինիս սովորեցնելով  նորանոր աղոթքներ»,- այսօր Ազատության հրապարակում իր ելույթը այսպես սկսեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքերով, նման տեսարաններից ապշած արտասահմանցին բնավ չգիտի, որ այդ նույն ոստիկանապետը ղեկավարում է մի համակարգ, որը կեղծում է  ընտրացուցակները, տպում  հազարավոր կեղծ անձնագրեր.  «Դարձել է ժողովրդի կամքի բռնաբարման եւ ընտրակեղծարարության, վարչախմբի կողմից իշխանության  յուրացման գլխավոր գործիքը: Նա չգիտի, որ Երեւանի ոստիկանապետին հեռացնելով,  Վովա Գասպարյանը նրա փոխարեն  նշանակել է մի մարդու, որը  Եվրոպական դատարանի վճռով անցնում է որպես  անմարդկային խոշտանգումներ կատարած մի դահիճ»:

Պարոն Զուրաբյանի խոսքերով, արտասահմանցի զբոսաշրջիկը, տեսնելով ՀՀ ղեկավարների նվիրվածությունը,   չի իմանա, որ մարտունակ բանակի ստեղծման, Ադրբեջանին հակահարված տալու եւ հայոց ցեղասպանության ճանաչման ռազմատենչ փորձերը ընդամենը ծխածածկույթ են ՀՀԿ-ի կողմից. «Հայ ժողովրդի անխնա թալանի համար:  Նա չգիտի, որ Հայաստանի ամենահայրենասիրական ուժը՝ նժդեհական ուժը,  Երեւանի քաղաքապետ է  առաջարկում մի մարդու, որն իր պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել արաբական շեյխին հարիր հարստություններ եւ բացեիբաց ներկայացնում է պաշտոնական հայտարարագրերում : Դե շատ են էլի սիրում մեր հանրապետական տղաները մեր հայրենիքը, բայց՝ գույքի տեսքով: Ամենամեծ աղետը մեր երկրում հենց սա է: Քրիստոնեական բարեգթության, բարոյականության  եւ պարկեշտության դասեր մեզ տալիս են հենց այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ զբաղվել են կեղծիքով, հարստահարմամբ:  Ժամանակն է՝ այս ամենին վերջ տալ եւ փրկել մեր երկիր սրբապղծությունից»:

Խոսելով իրենց անելիքների  մասին՝ պարոն Զուրաբյանն ասաց. «Մայիսի հինգին մեր ժողովուրդն ունենալու է սեփական ճակատագիրը իր ձեռքը վերցնելու բացառիկ հնարավորություն: Եթե ժողովուրդը , մերժելով ընտրակաշառքները  եւ սպառնալիքները,  քվեարկի ՀԱԿ-ի օգտին,  արդեն մայիսի վեցին կունենանք ավազակապետությունից ազատագրված մայրաքաղաք:  Եվ ամբողջ երկրում կհռչակվի ժողովրդի իշխանության եւ արմատական փոփոխությունների սկիզբը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Արտասահմանցի զբոսաշրջիկը միանշանակ ավելին գիտի քան Հայաստանի բնակիչների մեծ մասը,
    այս տիրող աղետալի իրավիճակի մասին: Ի տարբերություն մեզ, նա գիտի, որ ստով, թալանով,
    անառակաբարո կառավարման սկզբունքով երկիր չի կառուցվի, իսկ Հայաստանի քաղաքացիներից
    շատերը,՝ որդնած ուղեղներով, ոհմակներով հարձակվում են ընդիմադիր թեկնածուների քարոզարշավ
    անցկացնողների վրա,՝ արունլվա անում, հետո առնետների նման չքանում իրենց բները և պարծենում
    իբր հերոսություն են կատարել: Եկեք մեզ չխափենք, մեր առաջին քրիստոնիա լինելով, և քանի կոպեկ արժե այդ առաջին քրիստոնիա լինելը, եթե Հայաստանցին և հատկապես ղարաբաղցին դրանից ճիշտ հակառակ հետևությունն է արել, իսկ մենք մտածում ենք,- եկեք մեզ գովենք ուրիշի մոտ, որ մեր մասին կարծիք կազմեն, առանց վերլուծելու թե՛, ո՞ր պարկեշտ մարդն է ինքն իրեն գովում, կամ ուրիշին թույլ տա, որ իրեն գովեն: Գովում են նրան, ով անարժան է հայտնվել այդ պաշտոնին, դիրքին, իհարկե,՝ միանշանակ ասիական, գավառական, հետամնաց, կիսագրագետ կերպարներով,
    միմյանց շուրջ համախմբվելու նպատակով:

  2. Հրանտ Պապիկյան says:

    Որ երկրու՞մ…, այն երկրում, որտեղ ժողովրդին ամենաշատը խաբած, կեղեքած, հուսախաբ արած և հետագա բոլոր անարդարությունների սկիզբը դրած քաղաքական ուժը մի տաս տարի թաքնվելուց հետո դիմակ է հագնում, անունն է փոխում և հրեշտակի կերպարանքով կարողանում է նորից հարթակ բարձրանալ…
    Այն երկրում, ուր այդ ուժին ոչ թե քշում են հարթակից, այլ գրկաբաց ընդունում: Աբսուրդների երկիր Հայաստանում, էլ ո՞րտեղ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930