Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացիները Դեբեդի վրա 2 կամուրջ են քանդել

Ապրիլ 30,2013 20:28

  Նրանք  վերցրել են  տասնամյակներով հայերին պատկանող այգիները:

 

Հայ-վրացական սահմանը հսկող հայ սահմանապահները  մեզ հայտնեցին, որ Վրաստանի սահմանապահները  հաստատվել են Նոյեմբերյանի ոռոգման համակարգերի ձեռնարկության շենքից դեպի Բագրատաշենի մաքսակետ տանող ավտոճանապարհի եզրին գտնվող, Դեբեդ գետի  ձախ ափի պտղատու այգիներում:

Այդ այգիները խորհրդային տարիներին տնկվել են Նոյեմբերյանի  շրջանի բնակիչների կողմից: Հայ սահմանապահների վկայությամբ՝ վրացիները քանդել են Դեբեդ  գետի վրա  ճոճվող կամուրջը եւ «68» կոչվող փայտաշեն կամուրջը: Վրաց սահմանապահները իրենց պահակակետն են դարձրել  այդ տարածքում գտնվող, Նոյեմբերյան  քաղաքի բնակիչ Սոս Բուդաղյանի կառուցած քարաշեն տնակը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իսկ ի՞նչ էիք սպասում,՝ շալլախոյով ու կենաց ասելով երկի՞ր են կառուցում:

  2. Նազիկ says:

    Հետքրքիր ա էդ ,,քաջ,, տղի հողը ոնց են կարողացել բռնազավթել:Ոսկան ջան,եթե քեզ թվում ա որևէ մեկը դուրս կգա Սոսի հողը պաշտպանելու,իմ կարծիքով սխալվում ես:Ի միջիայլոց շատ սխալ է,երբ սահմանի մոտ գտնվող հողերը սեփականաշնորհում են,քանի որ դրանց տերերը կարող են վաճառել այլ պետության քաղաքացիների:Ոսկան,իսկ որպես լրագրող փորձե՞լ ես պարզել,մի գուցե վաճառվե՞լ է:

  3. harut says:

    Սոսին պարտականութիւնը չէ երկրի տարածքները պաշտպանելը նոյնիսկ եթէ դա իր հողն է
    ուր է ՊԵՏՈՒԹԻՒՆԸ ? Ուր է Բանակը? սահմանապահ զինուորներուն պաշտօնը ինչ է ?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930