Քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց ՀԱԿ կուսակցության հանրահավաքը, եւ այս պահին ՀԱԿ համակիրները ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ եւ կուսակցության ներկայացուցիչների հետ միասին «Լեւոն, նախագահ», «Սերժիկ, հեռացիր», «Վահագ, քաղաքապետ» կոչերով քայլերթ են սկսել Ամիրյան փողոցով:
ՀԱԿ համակիրները անցորդներին տեղեկացնում են մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրությունների մասին եւ կոչ անում այդ օրն անպայման մասնակցել ընտրություններին եւ իրենց ձայնը տալ ՀԱԿ թեկնածուին: ՀԱԿ համակիրները պատրաստվում են քայլերը շարունակել դեպի Հանրապետության հրապարակ, ապա՝ վերադառնալ Ազատության հրապարակ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ