Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նրանք սատարում են Տարոն Մարգարյանին

Ապրիլ 30,2013 19:47

Համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնության մասնակից  ավելի քան 250 կազմակերպություններ ու միություններ հայտարարություն են ընդունել Տարոն Մարգարյանին սատարելու մասին

Երևանում գործող հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական, հայրենակցական ու ազգային փոքրամասնությունների միությունների և մտավորականության ներկայացուցիչներն այսօր հանդիպեցին Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող  քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Հայաստանի Հանրապետական Կուսակցության  կենտրոնական ընտրական շտաբի պատասխանատուների հետ:          

Գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, նկարիչ Զուլում Գրիգորյանը, Երևանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը իրենց ելույթներում կարևորելով Երևան քաղաքի զարգացմանն ուղղված ջանքերն ու առկա դրական փոփոխությունները՝ իրենց պատրաստակամությունը հայտնեցին աջակից լինել  բոլոր այն նախաձեռնություններին,  որոնք իրատեսական առաջընթաց են ապահովում մայրաքաղաքի համար:

Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող  քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացնելով Երևան քաղաքի զարգացման տեսլականն ու իրականացվող ծրագրերի շարունակականության հեռանկարը,  հավաստիացրեց, որ երևանցիների վստահության քվեն ստանալով,  թիմը պատրաստակամ է շարունակել ամեն դրականն ու լավը՝ ստեղծելով ավելի բարեկարգ, ավելի նաքուր, ավելի կանաչ ու լուսավոր, ավելի  լավ Երևան ունենալու համար:

Հանդիպմանը մասնակից ավելի քան 250 կազմակերպություններ ու միություններ  հանդես եկան համատեղ հայտարարությամբ.

Հայտարարություն

Մենք` Համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնության մասնակից հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական,  հայրենակցական ու ազգային փոքրամասնությունների միությունների և մտավորականության ներկայացուցիչներս անչափ բարձր ենք գնահատում բոլոր այն ջանքերը, որոնք ուղղված են Երևանի զարգացմանն ու արդիականացմանը։                     Գիտակցելով մեր պարտականությունները քաղաքացիական հասարակության կայացման գործում և հաշվի առնելով քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծրագրային հիմնադրույթները, նրա կողմից բոլոր ծրագրերը  կյանքի կոչելու իրական հնարավորությունները, ինչպես նաև մայրաքաղաքի բնակիչների մեծամասնության մոտ ձևավորված դրական նկարագիրը` կոչ ենք անում.

  • ակտիվորեն մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին,
  • կատարել  քաղաքացիական դիրքորոշման և համոզմունքի վրա հիմնված գիտակցված ընտրություն,
  • քվեարկել Հայաստանի հանրապետական կուսակցության ավագանու ցուցակի և քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին։

Հարկ ենք համարում նշել, մեր համոզմունքն առ այն, որ Տարոն Մարգարյանը, ընտրվելու դեպքում, իր թիմի հետ միասին աշխատանքային հետագա տարիները առավել արգասաբեր և արդյունավետ կօգտագործի` ի նպաստ բարեկարգ, հարմարավետ, գրավիչ մայրաքաղաք` ավելի լավ Երևան ունենալու մեր սպասումներին:

ՀՀԿ մամուլի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930