Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Լիբանանում

Ապրիլ 30,2013 19:42

       303. Armenian Genocide Commemoration event in Lebanon 30.04.2013  Ապրիլի 29-ին  Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հուշ-համերգ, որին ներկա էին  Լիբանանի մշակույթի եւ արդյունաբերության նախարարներ Գաբի Լեյունը եւ Վրեժ Սապունջյանը, արտաքին գործերի եւ էմիգրանտների նախարար Ադնան Մանսուրի ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Նաումը, պետնախարար Փանոս Մանճյանը, Լիբանանի խորհրդարանի անդամներ Աբդել Լատիֆ էլ-Զեյնը եւ Ղասան Մխայբերը, Արթուր Նազարյանը, Ժան Օղասափյանը, Սերժ Դուրսագսյանը, Շանթ Չինչինյանը, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, հայկական քաղաքական կուսակցությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ,  Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, հոգեւոր հայրեր:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա իր խոսքում նշեց, որ 98 տարի հետո էլ հայ ժողովրդի հանդեպ իրականացված հանցագործության հետեւանքները չեն վերացվել: Դեսպան Քոչարյանն ընդգծեց, որ մարդկության դեմ կատարված հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, որ Հայոց Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության շարունակություն է եւ պետք է  խստիվ  դատապարտվի մարդկության կողմից: Նա շնորհակալություն հայտնեց աշխարհի բոլոր երկրներին եւ կազմակերպություններին, մասնավորապես՝  Լիբանանին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանոթյունը: Դեսպան Քոչարյանը բարձր գնահատեց Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական մարմնի արդյունավետ գործունեությունը եւ սերտ համագործակցությունը ՀՀ դեսպանության հետ: Դեսպանը շեշտեց, որ հայերը, որպես հավաքական ազգ եւ իբրեւ պետություն, շարունակելու են իրենց պայյքարն աշխարհի տարբեր անկյուններում ցեղասպանության բոլոր դրսեւորումները բացառելու ուղղությամբ:

Հուշ-համերգին Արմինե Աբաջյան Բասմաջյանի, Թամար Հովյհաննիսյանի, Ժաննա Սահակյանի, Տաթեւիկ Արտինյանի, «Համազգայինի» երգչախմբերի ղեկավար եւ դուդուկահար Զաքար Քեշիշյանի, ջութակահարներ Արմեն եւ Աշոտ Ջենդերեջյանների, երգիչ Գեւորգ Բեբեջյանի կատարմամբ հնչեցին Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Հենդելի, Բախի, Վիվալդիի, Վաժա Ազարաշվիլիի եւ Կոմիտասի ստեղծագործությունները:

Երեկոյի ավարտին հյուրերն իրենց գրառումները թողեցին Ցեղասպանության զոհերի ոգեկոչման հուշամատյանում:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930