Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մուսինյան. «Իշխանությունները գժի տեղ են դրել երեւանցուն»

Ապրիլ 30,2013 19:25

hak3ՀԱԿ ավագանու թեկնածու Արման Մուսինյանն իր ելույթը Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքում սկսեց իրեն նախորդած ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանի հարցին պատասխանելով: Թե ինչո՞ւ որեւէ մեկը ՀՀԿ-ում Տարոն Մարգարյանին չի հարցնում՝ որտեղից նրան այդքան մեծ հարստությունը: «Եթե որեւէ մեկը նրան հարցնի՝ որտեղի՞ց, Տարոնը պտտվելու է ու նույն հարցը տա նրան… Վարչախումբը հանցագործություններով միմյանց կապված խումբ է»,- ասաց Ա. Մուսինյանը:

Նրա խոսքերով, նախագահական ընտրություններից հետո հասարակության հիասթափության ու անտարբերության ալիքն այս քարոզարշավի ընթացքում իրենք կարողացել են մեղմել եւ ակտիվացնել հասարակությանը. «Այս հարցին մեծապես օգնել է նաեւ իշխող ռեժիմը՝ մտքից զուրկ,  ծաղիկ, փուչիկ քարոզչությամբ եւ իր խոսուն թեկնածուով»:

Նրա խոսքերով,  այս ընթացքում իշխանությունները ամեն ինչ փորձեցին անել, որ այս ընտրությունները դառնան կենցաղային. «Իշխանություններին մի բան է  մնացել կեղծել, գողանալ, զավթել ժողովրդի ձայնը, ուրիշ ճանապարհ չունեն, հրապարակում են կեղծ տվյալներ, որ երեւանցիների հիսուն տոկոսը Տարոնին ամենախելացի մարդն է համարում: Գժի տեղ են դրել երեւանցիներին: Իրենց տվյալներով՝  ՀԱԿ- ն ունի  երեք տոկոս: Հարց է  առաջանում՝ ցույց տվեք որեւէ երկիր, որտեղ իշխանության ղեկին գտնվող ուժը պայքարում է երեք տոկոս ձայն ունեցող ուժի դեմ՝ իրենց խուժանին ՀԱԿ ակտիվիստների վրա քսի տալով, ուժային կառույցների միջոցով մեզ հետեւելով… Սա ոչ այլ ինչ է , քան այն, որ նրանք վախեցած ու սփրթնած են ՀԱԿ-ի թիմի ունակություններից, քաղաքական թիմի ռազմավարական եւ ճշգրիտ հաշվարկներ անելու կարողություններից: Ի տարբերություն վարչախմբի, մենք  հողին կպած քաղաքական ուժ ենք, իրական ուժ. ալեկոծություններ, կորուստներ ենք ունեցել,  բայց հենց դրանով ենք ուժեղ: ՀՀԿ-ին  իշխանությունից հեռացնելու պարագայում ՀՀԿ-ից մնալու է միայն  Հ տառը»:

Նրա խոսքերով, ՀԱԿ-ը հաղթելու ռեալ շանս ունի. «Եթե մենք եւ մյուս ոչ իշխանական ուժերը լարում ենք մեր ուժերը, կազմակերպում գրագետ դիմադրություն ՀՀԿ-ի ծրագրած կեղծքիների դեմ, մայիսի վեցին Երեւանի քաղաքապետի աթոռին հայտնվելու է ոչ իշխանական քաղաքապետ: ՀՀ-ում ստեղծվելու է սահուն հեղափոխության տեսանելի ճանապարհային քարտեզ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armine G says:

    ԱՅՈ, իշխանությունները գժի տեղ են դրել մեզ:

    Դա այդպես է արդեն երկար ժամանակ: Դա իհարկե ցավալի է, բայց ավելի ցավալի է այն որ երևանցին հանդուրժում է դա: Երևանցիներ, եկեք հարգենք ինքներս մեզ և թույլ չտանք որ մեզ գժի տեղ դնեն: Եթե մենք ընտրենք իշխանության թեկնածուին, կկորցնենք Երևանը:

    Ժողովրդին պատկանող շատ բաներ ծախել կերել էն՝ Երևանն էլ կծախեն, կուտեն: Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ որ նրանց սանձարձակ ու լկտի խոստումները հույս ներշնչեն երևանցիներին: Մենք պետք է հաղթահարենք մեր վախը, հաղթահարենք մեր երկմտությունը, հաղթահարենք մեր կասկածները և ոչ մի դեպքում մեր ձայնը չտանք ու չընտրենք ժողովրդին կեղեքող, ժողովրդին արհամարող, ժողովրդին կործանման տանող ՀՀԿ թեկնածուին: Եթե մենք դա անենք, մենք ինքներս մեզ կուղղորդենք դեպի ինքնակործանում: Բայց մենք արժանի չենք դրան:

    Մենք արժանի ենք ամենալավ, ամենաապահով, ամենաերջանիկ Հայաստան կերտելու, որի առաջին քայլը ներկա իշխանությունը տապալելն է: Ուրեմն մի ընտրեք արդեն միլլիոններ կուտակած իշխանության դրածոին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930