Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դիմում եք բերել ԿԸՀ, որ ի՞նչ անեք». Մուկուչյանը՝ Իոաննիսյանին

Ապրիլ 30,2013 19:18

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը ապրիլի 26-ին եւ 29-ին բազմաթիվ ընտրախախտումների մասին հաղորդումներ է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Խախտումների մեծամասնության հեղինակը ՀՀԿ-ն է, սակայն կան նաեւ ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ոստիկանության, մարզպետարանների եւ այլ մարմինների կողմից կատարված խախտումներ: Հիմք ընդունելով այն, որ ՀՀԿ-ի խախտումների քանակն ու մասշտաբն այնպիսին է, որ դրանք անխուսափելիորեն ազդեցություն կունենան մայիսի 5-ի ընտրությունների վրա, «Բարեւ Երեւանի»-ի անդամը ԿԸՀ-ից պահանջում է Ընտրական օրենսգրքի սահմանած ընթացակարգով ընտրապայքարից հանել ՀՀԿ-ին:

Այսօր  ԿԸՀ-ն արտահերթ նիստի ժամանակ քննեց Իոաննիսյանի հայցը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ Իոաննիսյանի առաջին դիմումում  ապացույցները չեն վկայակոչվում, ներկայացվածներից ութը վերաբերվում են քարոզչական նյութերին, որոնց հիման վրա հանձնաժողովն իրականացրել է ստուգումներ, պարզել, որ խախտումներ չկան, դրանք ստուգման պահին վերացված են եղել:

Ըստ Մուկուչյանի՝ Իոաննեսյանի երկրոդ դիմումը նախորդից չի տարբերվում, այնտեղ նշված է, որ  ՀՀԿ-ի, ԲՀԿ –ի եւ ՕԵԿ-ի դեմ պետք է կիրառել վարչական վարույթ, նյութերն ուղարկել իրավապահներին, դիմել դատարան: Ընդհանուր առմամբ Իոաննեսյանը երկու դիմումներով ներկայացրել  է 22 փաստ, որոնց Մուկուչյանը հետեւյալ կերպ արձագանքնեց. «Դիմում եք բերել ԿԸՀ, որ ի՞նչ անեք, վկայակոչում եք մի կայքի տեղեկություն, իսկ մեր ստուգելու ժամանակ այն արդեն տվյալ  կայքում չի եղել, ֆոտոապացույցները եւս չեն համապատասխաբում իրականությանը…»: Այս կապակցությամբ Իոաննեսյանը նշեց՝ «Ես չէի տեսել, որ այդ նյութը կայքից հանվել է, չնայած նյութը դրվելու պահին գրված էր, որ դեպքը  տեղի է ունեցել  այդ պահին…»:

Որքան էլ որ «Բարեւ Երեւանի» անդամը փորձեց բացատրել՝ Մուկուչյանը հիմնավոր չհամարեց Իոաննեսյանի փաստարկները, նույնիսկ այն, որ լուսանկարներում հստակ երեւում է, որ տրցակով թռուցիկներ են բաժանվում խանութի ներսում, ինչի հետ կապված ինքն իր պարտքն է  համարում հայտնել:

Բողոքում տեղ գտած այն հարցի առնչությամբ էլ, թե ոստիկանը քաղաքացիական հագուստով լուսանկարել է «Բարեւ Երեւանի» ակցիաների մասնակիցների դեմքերը, Մուկուչյանը հարցրեց՝ «Իսկ ի՞նչ գիտեք, որ նա ոստիկան է», Իոաննեսյանն էլ պատասխանեց, որ նրան տեսել է ոստիկանական համազգեստով, այլ ակցիայի ժամանակ, բացի այդ՝  ոստիկանի այդ քայլը Իոաննեսյանը որակեց հոգեբանական ճնշում. «Ես չեմ տեսել, որ որեւէ իշխանական ուժի հավաքին գան քաղաքացիական հագուստով ոստիկաններ եւ լուսանկարեն մարդկանց»:

ԿԸՀ-ն որոշեց, քանի որ Իոաննեսյանը հրաժարվեց իր առաջին դիմումից, ապա ՀՀԿ-ի ընտրական ցուցակի գրանցման ուժը կորցրած ճանաչելու պահանջի մասով վարչական վարույթը՝ կարճել, այլ պետական մարմիններն դիմելու կամ նյութեր ուղարկելու պահանջների մասով՝ մերժել, ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների խախտում չհանդիսացող հանգամանքների մասով՝ դիմումը համարել առարկայազոր, վերացված խատումների, ինչպես նաեւ  իրավունքների իրացմանը խոչընդոտող հետեւանքների չհանգեցնող հետեւանքները համարել վերացված:

Որոշումը կարող է բողոքարկվել:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930