Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանապետը` Գյումրու «կլաններից» առգրավված զենքերի ու կրակոցների գործի շարունակության մասին

Ապրիլ 30,2013 18:47

Այսօր դարձյալ Գյումրիում էր ՀՀ ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանը, ով բավական  երկար զրույցի բռնվեց լրագրողների հետ` պատրաստակամորեն պատասխանելով բոլոր հարցերին:

OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAԼրագրողները ոստիկանապետից հետաքրքրվեցին, թե  Գյումրիում հնչած կրակոցների  գործով ոստիկանությանը զենքերի ի՞նչ տեսակներ  հաջողվեց  տանել Գյումրիից:  Ի դեպ, նշենք, որ  այս օրերին  առգրավված բազմաթիվ  զենքեր էին շարված Գյումրիու  ոստիկանապետի առանձնասենյակում: Վլադիմիր Գասպարյանի տեղեկացմամբ, դրանք կազմում են առգրավված զենքերի 1/3-ը, իսկ մեծ մասը տեղափոխված է  Երևան`փորձաքննության:

Ի պատասխան լրագրողների հարցի,  ոստիկանապետն ասաց. «Ես Գյումրիից չեմ եկել ինչ-որ մի բան տանելու: Ես Գյումրի եկել  եմ ինչ-որ  բան բերելու: Ես ուզում եմ, որ Գյումրիում լինի խաղաղություն: Ես ուզում եմ, որ Գյումրիում զենքերը չկրակեն: Ես ուզում եմ, որ զենքերը հանձնվեն: Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ ուժով հարց չեն լուծում, սպանությունով ոչինչ  չես լուծի, անօրինականությամբ օրինականություն չես հաստատի: Ես այստեղ բերել եմ իմ ընկերների, իմ գործընկերների, աշխատակիցների կամքը, որ մինչև վերջ ենք մենք աշխատում այս ուղղությամբ ու անընդհատ պրոցես է լինելու: Իսկ էստեղից ի՞նչ եմ տարել, էստեղից տարել եմ գյումրեցիների շնորհակալությունը: Ես երախտապարտ եմ, մենք դեռ ոչինչ չարած, ընդամենը մի քայլ, մի չինչին քայլ արած այսօր ստանում ենք գյումրեցիների շնորհակալությունը, դրանից մեծ ձեռքբերում այսօր ոստիկանությունը չունի: Այնպես որ մենք տանում ենք  այն , ինչ անհանգստացնում է  գյումրեցուն և բերում ենք այն, ինչ կխաղաղեցնի գյումրեցիներին»:

Aravot.am-ը ոստիկանապետին հարցրեց, թե ի՞նչն էր խանգարում ավելի վաղ , օրինակ  մեկ ու կես տարի առաջ սանձել  իր խոսքերով ասած Գյումրու  երկու կլաններին,   շնորհակալական  խոսքերից բացի, գյումրեցիները նաև այսպիսի քննադատություններ են  հնչեցնում ոստիկանապետի հասցեին: «Սկզբից եղել է խոսք, բացատրվել է, աշխատվել է, երբ բացատրում ես, թե ինչպիսին պետք է լինեն, ոնց պետք է լինեն, երբ տեսնում ես, որ կողմերը իբր թե ընկալում են, բայց իրենց գործողությունների մեջ տեսնում ես, որ ճշմարիտ չեն… Ես կողմնակից եմ, որ տան հնարավորություն շտկվելու, պատժել միշտ կարելի է: Հասկանում եք, մենք պետք է բժշկենք, ոչ թե պատժենք, ես առաջինը դա եմ գտնում: Այո, դեպք եղավ, կբռնենք, բայց բժշկել է պետք, իսկ էդ բժշկելը ոստիկանությունը  ինչ-որ պրոցեսներ կարող է անի: Ինչ-որ տեղ կարող է բերի հասցնի, բայց դրանից հետո ոստիկանությունը ի վիճակի չի լինելու ոչինչ շտկելու, որովհետև կան մեթոդներ, որոնք սահմանափակվում են, ու գալիս է արդեն քաղաքացիների օգնության, լրագրողների օգնության, հասարարական, քաղաքական կուսակցությունների…Եթե համահունչ չաշխատենք, ի՞նչ է, ուզում եք ոստիկանական պետություն լինի՞: էդ ձևի չի կարելի հանդուժել: Ես օր առաջ ուզում եմ Գյումրին թեթևացնել ոստիկանությունից, չեմ գտնում, որ ոստիկանությունը պետք է այնպես անի, որ բոլորը հավատան, ոստիկանությունը պետք է իր  սկզբունքները, իր աշխատանքային մեթոդները դնի կանխատեսելիության, ծառայության առումով և հանցագործության դեմ պայքարում անկանխատեսելիության սկզբունքները: Դա դրված է , այլևս այդպես է աշխատելու, կոնկրետ օրինակով, կոնկրետ գործերով մենք դա անում ենք»,-վստահեցրեց Վլադիմիր Գասպարյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930