Ապրիլի 29-ին, ժամը 12.30-ին, ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի փրկարարական վարչությունից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» ՓԲԸ աշխատակիցներից մեկը և հայտնել, որ աշխատանքներ կատարելիս Արթիկ-Գուսանագյուղ ճանապարհի 13-րդ կմ-ին` ճանապարհից 6 մետր դեպի ձախ անմշակ տարածքում, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ՝ պայթուցիկ նյութով:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է լուսարձակող 4 հրթիռ` 5 պայթուցիչներով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն