Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2013թ.-ի ապրիլի 30-ի նիստում

Ապրիլ 30,2013 18:28

Մեր սիրելի Երևան,  աշխարհում ապրող հայերի երազ, Հայաստանի մայրաքաղաք  և միաժամանակ մեր պատմական հայրենիքի ներկայիս հայաբնակ ամենամեծ բնակավայր։

Մեր կյանքի Երևան հնագույն արմատներով ոչ միայն  ակնատես ես եղել քեզ զավթած կայսրությունների, ցեղասպանությունից հետո վերածնված   փոքր Հայաստանի,  Արցախյան հաղթանակի, այլև 2013 թվականի ապրիլի 9-ին ականատեսը դարձար  Նոր Հայաստանի` ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ  երդմանը և պատգամը ստանձնած հավատին և ուժին, կամքին և սիրուն:

Մեր ապագայի Երևան, լինելով շուրջ 10 միլիոն հայերի մայրաքաղաք, 2013 թվականի փետրվարի 18-ին փաստեցիր Մեծ հայկական հեղափոխության մասին և իրականացրեցիր Բարևի հեղափոխական արշավ` ասելով՝ Բարև Երևան, Բարև հեղափոխություն, Բարև հեղափոխական հայ ժողովուրդ:

Մեր այսօրվա Երևան, միլիոնավոր արտագաղթած հայերի ծննդավայր, հազարավոր ունեզրկված քաղաքացիների բնակավայր, Մեծն Թամանյանի նախագծած դիմագծի այլափոխման վտանգը զգացող անհանգիստ քաղաքացիների քաղաք:

Մեր մտահոգության և սպառնալիքների Երևան, քանի անգամ ես մասնակցել ընտրությունների, քանի անգամ ես քվեարկել խղճիդ համաձայն և ընտրել արդարությունը և քանի անգամ են գողացել ընտրությունդ…

Մեր անհնազանդության և վճռականության Երևան, անկախ բոլոր հանգամանքներից չես բացակայելու, չես հիասթափվելու, չես ընկրկելու, չես նահանջելու:  2013 թվականի մայիսի 5-ին մասնակցելու ես, ազատագրելու ես, նվաճելու ես և ունենալու ես հաղթանակ:

Մեր՝ դեպի Հայոց Արարատ Մեծ վերադարձի Երևան, շուրջ 25 տարի առաջ՝  անկախացման օրերին, դու կանչեցիր շատ շատերին: Րաֆֆի Հովհաննսիյանը լսեց քո կանչը և ընտրեց Երևանը: Կյանքը մեզ բոլորիս մշտապես ընձեռնում է հնարավորություն ընտրելու և մենք կամ ընտրում ենք, կամ համակերպվում: Հին փիլիսոփանեըը առաջընթաց են կանխատեսում նրանց համար, ովքեր փնտրում են և ընտրում են:

Ես փնտրում եմ Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանը, ես ընտրում եմ Նոր Հայաստանը` 2013 թվականի մայիսի 5-ին  մասնակցում եմ և ասում Բարև Երևան, քվեարկում եմ և ազատագրում բարձրաձայնելով  Բարև Երևան, նվաճում եմ և հաղթում հանուն մեր սիրելի, կյանքի, ապագայի, այսօրվա, մտահոգության և սպառնալիքների, անհնազանդության և վճռականության, դեպի Հայոց Արարատ Մեծ վերադարձի Երևանի համար: Բարև Երևան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930