Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյանն ուզում է իմանալ՝ «Էս դահլիճի խարոշիներն ովքեր են»

Ապրիլ 30,2013 17:59

«Հասարակությունը կարելի է բաժանել տարբեր խմբերի՝ ըստ սեռատարիքային, ինչպես նաև օրենքին ենթարկվող քաղաքացիների և գողականների։ Այս բաժանման դեպքում պետական համակարգը ստեղծում է մի միջանկյալ ուժ՝ իրավապահ մարմինները, որոնք փորձում են թույլ չտալ, որ կրիմինալն իր օրենքներով թափանցի հասարակության մեջ»,- այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին այսպես սկսեց իր ելույթը ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը։

Ապա անդրադառնալով վերջերս Գյումրիում հնչած կրակոցներին, բարկացած ասաց. «Գյումրու դեպքերը ցույց տվեցին, որ ոստիկանությունը փորձում է կանգնել քաղաքացիական հասարակության կողքը, այլ ոչ թե կրիմինալի։ Ոստիկանապետը հայտարարեց, որ Աժ պատգամավորները զանգել են իրեն, փորձել են ճնշման կամ խնդրանքի մեխանիզմներ գործադրելով, Գյումրիում հանցախմբի մեջ ներգրավված, քաղաքը տասնամյակներով տեռորի ենթարկած կլանների ներկայացուցիչներին ազատել ցուցմունք տալուց, որովհետև գողական հասկացողությամբ չի կարելի ցուցմունք տալ»։

Վահան Հովհաննիսյանն առաջարկ ներկայացրեց ԱԺ նախագահին`ճշտել այն պատգամավորների անունները, ովքեր զանգահարել են ոստիկանապետին եւ նրանց հարցը ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա դարձնել, որը քննում է երկրորդական, երրորդական, չորրորդական հարցեր. «Դիմենք ոստիկանապետին, ստանանք այն պատգամավորների անունները, որոնք դիմել են նման այլանդակ խնդրանքով և դրանց հարցաքննենք։ Ես ուզում եմ իմանալ՝ էս դահլիճի խարոշիներն ովքեր են, որ կարող են ինձ պարտադրել ցուցմունք տալ կամ չտալ, էդ ովքեր են, ովքեր կարող են խոսել այն ինստիտուտի անունից, որում ես էլ եմ ներկայացված, էդ ովքեր են էդ խորոշիները, ովքեր կարող են դիմել ոստիկանապետին՝ ասելով, որ թող մեր ախպերները ցուցմունք չտան, որովհետև ամոթ է»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930