Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակն է զանգ կախել և ոչ թե ճառ ասել». Նաիրա Ավետիսյան

Ապրիլ 30,2013 17:53

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաքելությունը Հայաստանում հիմնականում ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը և հատկապես վարքային և սոցիալական խնդիրներ ունեցող երեխաների իրավունքների խթանումը մեր ուշադրության կենտրոնում է, և այդ նպատակով մենք համագործակցում ենք Ֆրանս-Հայկական Զարգացման Հիմնադրամի հետ»,-այս մասին այսօր «Կոնգրես» հյուրանոցում ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիեթ Ահրենսը:

Բանախոսի խոսքով` իրենք ավելի շատ կենտրոնանում են ընտանիքի կարողությունների ամրապնդման վրա, որպեսզի երեխային կարողանան վերադարձնել ընտանիք:

ՖՀԶՀ ծրագրերի համակարգող Նունե Բալյանը քննարկման ընթացքում ներկայացնելով` վարքային և սոցիալական խնդիրներ ունեցող երեխաների իրավունքների խթանման ծրագիրը, ասաց, որ վերլուծություն գրելիս, փորձել են պարզել, թե ինչպես են երեխաները հայտնվել հատուկ ծառայություններում, ինչ ճանապարհ են անցել, որպեսզի կարողանան դադարեցնել հոսքը դեպի այդ ծառայություններ: Վերլուծությունը բաղկացած է չորս բաժիններից, ինչպես նաև ունի «Հավելվածներ», որտեղ ներկայացված են՝ ինչպես օգտագործված հարցաշարերը, այնպես էլ հիմնախնդրով զբաղվող կամ այլընտրանքային ծառայություններ տրամադրող կառույցների վերաբերյալ տեղեկատվություն:

Եվրախորհրդի ներկայացուցիչ Նաիրա Ավետիսյանը քննարկման ընթացքում հույս հայտնեց, որ վերջապես խոսակցություններից կանցնեն գործնական քայլերի.«Եթե ռեսուրսները տրամադրվեն ընտանիքներին և ընտանիքներին աջակցող ծառայություններին, ապա շատ ավելի ակնհայտ կլինի աճը:Անցումը պետք է լինի աստիճանական, բայց արդեն վաղուց ժամանակն է զանգ կախել և ոչ թե ճառ ասել»,-ասաց Ավետիսյանը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930